⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

««Քառյակին» որպես միասնական ուժ չի կարելի դիտարկել»

Արխիվ 12-16

««Քառյակին» որպես միասնական ուժ չի կարելի դիտարկել»

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն ու «Քառյակ»-Քոչարյան  հնարավոր համագործակցությունը շարունակվում է  բուռն քննարկվել հասարակական-քաղաքական դաշտում: «Իրավունքի» թղթակիցը այս և ներքաղաքական այլ հարցերի  մասին զրուցեց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի  հետ:

-Տիկին Ալավերդյան, «Քառյակի» գործողությունները  ոչ բոլորի համար են հասկանալի`մասնավորապես օրեր առաջ Ձեր գործընկեր, «Ժառանգության» անդամ  Ստեփան Սաֆարյանը  կասկած էր հայտնել «Քառյակն» ու Քոչարյան հավանական համագործակցության մասին: Համամի՞տ եք այդ տեսակետի  հետ:

- Ես չեմ հետևում «Քառյակի» գործողություններին: Մի բան կարող եմ ասել, որ  «Քառյակին» որպես միասնական ուժ չի կարելի դիտարկել, քանի որ կան տարբեր մոտեցումներ և գաղափարներ:  Եթե չորս ուժերը կարողանան գտնել այն միակ գործոնը, որի շուրջ իրենք կարող են միավորվել ճիշտ պահի, ճիշտ ժամանակ, դա կարող է դառնալ որոշիչ:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք»-ի վաղվա տպագիր մամուլում, կամ դիտեք տեսանյութում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ