⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ՙ«ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ՔՈ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ» ՆԱԽԱԳԻԾԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ

Արխիվ 12-16

«ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ՔՈ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ» 
ՆԱԽԱԳԻԾԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ


Հունիսի 22-ին Ազգային ժողովում կայացած հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի վեցերորդ նիստին ներկա էր նաեւ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր ԺԱՆՆԱ ՅԱՆՈՎՆԱ ԻՎԱՆՈՎԱՆ, ով Հայաստանում բոլորովին էլ հյուր չէ, քանի որ ունի հայկական արմատներ: Տիկին Յանովնան այս անգամ Հայաստանում է հատուկ ծրագրով, ինչի մասին էլ «Իրավունքը» զրուցեց նրա հետ:
-Այսօրվա Հայաստանի մասին ի՞նչ կասեք:
- Հայաստանն այնպիսի երկիր է, որը գտել է իր ապրելու տարածքն այս աշխարհում ու անկախ դժվարություններից, ստեղծել իր լեզուն ու մշակույթը: Բայց ես ուզում եմ ասել, որ իրականում իմ ազգի փրկությունը հայերի միասնության մեջ է: Նրանք բնությունից օժտված են մեծ պոտենցիալով: Եթե խոսենք միասնության մտքի մասին, ապա պետք է ոչ միայն վերադարձնել սրտի կանչով իր աշխարհասփյուռ հերոսների գոնե մի մասին, այլ նաեւ օգնել ընտանիքներին եւ անհատներին, որ գտնվում են երկրից դուրս, պահպանել մշակույթը, լեզուն ու ավանդույթները: Եվ ես այսօր ուզում եմ խոսել տուրիզմի մասին, ոչ այն կոնտեքստով, որ կա մեր պետությունում, որպեսզի հասկանանք` ինչ է դա, պետք է ինքդ տեսնես:
- Ու ըստ էության, հենց այդ գաղափարին է միտված Ձեր նախագիծը, որն իրականացնում եք Հայաստանում...
- Ես բացել եմ նախագիծ` ՙԲացահայտիր քո Ռուսաստանը՚ վերնագրով, որի շրջանակներում երեխաները շրջում են ողջ երկրով: Եվ այդ նախագիծը վերցնելով որպես հիմք` բերել եմ Հայաստան: Իհարկե, դա թանկ հաճույք է, բայց պետք չէ հիմնվել միայն նրանց  վրա, ովքեր վճարում են դրա համար, սա պետք է լինի պետական խնդիր: Ճանաչելով քո հայրենիքը` դու հայրենասեր ես դառնում, դու քայլելով այդ հողի վրա` ճանաչում ես այն: Այս նախագիծը պետք է դարձնել հասանելի եւ պետական միջնորդությամբ իրականացվող: Երեխաների տուրիզմը պետության պարտականությունն է, պետք է լինի համաֆինանսավորում` շրջանների համագործակցությամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.
Հայ-ռուսական բարեկամության, Հայաստանի վաղվա օրվա եւ իր նախագծի մասին «Իրավունքի» առավել մանրամասն  հարցազրույցը` ՌԴ Պետդումայի պատգամավոր ԺԱՆՆԱ  ԻՎԱՆՈՎԱՅԻ հետ, կարդացե՛ք «Իրավունք» թերթի ուրբաթ օրվա համարում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ