ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ՚ ՏՈՒՆԸ ԿՌԻՎ Է ԸՆԿԵԼ
Արխիվ 12-16Պարզվում է, որ ի տարբերություն ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի եւ նույն խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի` Ռ. Քոչարյանի` քառյակին պաշտպանելը խիստ նյարդայնացրել է ՙԺառանգություն՚ կուսակցության ոչ խորհրդարանական ներկայացուցիչներին: Օրինակ` Ստյոպա Սաֆարյանը մասնավորապես նշել է. ՙԽորհրդարանական քառյակ կոչվածը, եթե խորունկ նստած չէ Քոչարյանի խաղի մեջ, պարտավոր է կոշտ գնահատական տալ նրա այս բլթոցներին...՚: Թե արդյոք Ս. Սաֆարյանի տեսակետը կիսում է ՙԺառանգություն՚ կուսակցության անդամ, Երեւանի ավագանու ՙԲարեւ Երեւան՚ խմբակցության անդամ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ, ՙԻրավունքը՚ պարզեց նրանից.
- Ես ընդհանրապես Ռոբերտ Քոչարյանի ասածներին ոչ մի ձեւով չեմ անդրադառնալու, ինձ համար այդպիսի գործչի խոսքերը մեկնաբանելը անթույլատերի է:
- Այսինքն` համամի±տ եք պարոն Սաֆարյանի հնչեցրած կարծիքին:
- Իհարկե:
Այսքանից հետո, ուշագրավ է այն, որ ՙԺառանգություն՚ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռեւս շարունակում է լռել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
