ՙՔԱՌՅԱԿԻ՚ ՏՈՒՆԸ ԿՌԻՎ Է ԸՆԿԵԼ
Արխիվ 12-16Ըստ քաջատեղյակ աղբյուրի` ՙքառյակում՚ պայթած ռումբի տպավորություն է թողել ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանի հարցազրույցը ՙԱզատություն՚ ռադիոկայանին, ուր պատգամավորը ողջունել է Ռոբերտ Քոչարյանի հարապարակային խոսքը եւ հնարավոր համարել համագործակցությունը` ՀՀ երկրորդ նախագահի հետ, ինչպես նաեւ հայտնել իր անհամաձայնությունը այն գնահատականներին, որ Քոչարյանի օրոք արվել են բազում անընդունելի ստվերային գործարքներ: Մեր աղբյուրի վկայությամբ` Ստեփան Մարգարյանի հարցազրույցը բուռն քննարկվել է, երբ ՙքառյակը՚ համաձայնեցնում էր իր հայտարարությունը` էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ: Պատգամավորին մեղադրեցին, թե չի կարելի ՙապաշքյարա՚ այդպիսի բան ասել, իսկ ոմանք էլ հարց բարձրացրին, որ եթե ԲՀԿ-ն բացահայտ դաշինք կազմի Քոչարյանի հետ, ապա ՙքառյակի՚ ձեւաչափը դառնում է անիմաստ:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
