⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

«Կարկուտը վնասել է բանջարաբոստանային կուլտուրաների 60%-ը»

Արխիվ 12-16

«Կարկուտը վնասել է բանջարաբոստանային կուլտուրաների 60%-ը»


Երեկ՝ ժամը 17.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 17.47-ից մինչև 18.00-ն Վայոց Ձորի Վարդահովիտ գյուղում տեղացել է կարկուտ: Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը և ՃԿԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու աշխատակիցը: Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը ճշտելու և գնահատելու համար:

Վարդահովիտի գյուղապետ Սամվել Գևորգյանը «Իրավունք»-ի հետ զրույցում անրադառնալով կարկտահարության պատճառած վնասներին մասնավորապես ասաց. «Վնասվել է բանջարաբոստանային կուլուրաների մոտ 60 տոկոսն ու խոտհարքը»: Հարցին՝ փոխհատուցման սպասում են, գյուղապետը պատասխանեց. «Ամեն օր Հայաստանի մի հատվածում նույնը լինում է, այնպես որ փոխհատուցում չեմ սպասում»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ