⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

«ՏՂԱՄԱՐԴԸ, ԿԻՆԸ, ՊԱՏՈՒՀԱՆԸ, ՀԱՆԳՈՒՑՅԱԼԸ»` ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

«ՏՂԱՄԱՐԴԸ, ԿԻՆԸ, ՊԱՏՈՒՀԱՆԸ, ՀԱՆԳՈՒՑՅԱԼԸ»` ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Օրերս Երևանի Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի մշակույթի տանը բեմադրվեց անգլիացի դրամատուրգ Ռեյ Կունիի հայտնի «Տղամարդը, կինը, պատուհանը, հանգուցյալը» ( Он, Она, Окно, Покойник ) կատակերգությունը: Բեմադրիչներն են` թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոնա Մարգարյանը և թատրոնի ադմինիստրատոր` Նանա Գաբրիելյանը: Նրանց շնորհիվ հավաքվեց նոր դերասանական կազմ, որի անդամները հիմնականում առաջին կուրսեցիներ էին: Դերասանները այնքան լավ խաղ մատուցեցին և սիրվեցին հանդիսատեսի կողմից, որ երկրորդ անգամ ելույթ ունեցան ՀՌՀ-ի բեմում:

«Իրավունքի» հետ ունեցած զրույցում մասնակիցներից Կարեն Զուրաբյանը, նշեց, որ շատերի համար սա առաջին ելույթն էր բեմում, առաջին քայլը թատերական աշխարհ և կարելի է ասել, որ այդ քայլը շատ հստակ էր և հաստատուն: Պրեմիերայից հետո եղան հիացմունքի արձագանքներ: Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի աջակցությամբ հուլիսի 2-ին ուսանողական թատրոնը ելույթ կունենա Կ.Ստանիսլավսկու անվան Ռուսական Դրամատիկական Թատրոնի բեմում:

Դերասանները հանդիսատեսին խոստանում են բարձր տրամադրություն և հավաստիացնում, որ անգամ ընկճախտի մեջ, նայելով այս ներկայացումն անհնար է զսպել ծիծաղը:


ԻՌՄԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ