⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ՙԳՐԱՆԴ ՔԵՆԴԻՈՒՄ՚ ՊԱՂՊԱՂԱԿՆԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԳՌԵՀԻԿ ՀԱՅԵՐԵՆՈՎ

Արխիվ 12-16

ՙԳՐԱՆԴ ՔԵՆԴԻՈՒՄ՚ ՊԱՂՊԱՂԱԿՆԵՐԸ
ԽՈՍՈՒՄ ԵՆ ԳՌԵՀԻԿ ՀԱՅԵՐԵՆՈՎ


Որ հայկական գովազդներում հաճախակի է անտեսվում լեզվի մասին օրենքն ու ոտնահարվում մայրենի լեզուն, բազմիցս ենք առիթ ունեցել բարձրաձայնելու: Բայց երբ այն անտեսվում է մատաղ սերնդի համար նախատեսված գովազդում` այն էլ երեխաների կողմից սիրելի պաղպաղակի` արդեն անընդունելի է: Հայկական հեռուստաընկերություններով ՙԳրանդ Քենդի՚ ընկերության պաղպաղակի գովազդը դրա վառ ապացույցն է: Գովազդ, որտեղ մրգերը խոսում են ոչ թե հայեցի, այլ, կարելի է ասել` 3-րդ մասում ՙպպզող՚ տղաների բերանով. ՙԱպե°ր, ապե°ր, ապերսի¯ն... Արա չի, արքայախնձոր ա... Ա°յ բալ, բալիկ, ըտեղ լավ ես քեզ զգում...՚, եւ այսպես մի շարք փողոցային գռեհիկ արտահայտություններ, որոնք հնչում են ՙՎիտամին՚ ակումբի տղաների ձայնով: Ինչ է քարոզում ու սովորեցնում ՙԳրանդ Քենդին՚ փոքրիկներին` պաղպաղակ, թե որքան ուժ ունես` այնքան գռեհիկ խոսիր: Երեւի, ՙԳրանդ Քենդիում՚ պետական լեզուն ոչ թե հայերենն է, այլ` ամենուր հնչող ժարգոնը, որը, ցավոք, փողոցից տեղափոխվել է նաեւ կինո, թատրոն, հեռուստատեսություն, հիմա էլ` գովազդ: Հուսանք, որ այս ամենը նրանից չէ, որ ՙԳրանդ Քենդիի՚ գործարանը շատ մոտ է գտնվում 3-րդ մասին, այլապես, ստիպված կլինենք բազմաթիվ հեռուստադիտողներով հավաքվել ու խնդրել համապատասխան մարմիններին` գործարանը տեղափոխել, ասենք, Կենտրոն համայնք:

Կույտը մշակեց
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ