⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻՆ ՓՈԽԱՐԻՆԵՑ ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ԻՄՊՐՈՎԻԶԸ

Արխիվ 12-16

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻՆ

ՓՈԽԱՐԻՆԵՑ ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ԻՄՊՐՈՎԻԶԸ


Երաժշտության միջազգային օրը` հունիսի 21-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակը` Ազատության հրապարակը, սովորականից ավելի մարդաշատ էր, այս անգամ ոչ թե բազմաբնույթ ցույցերի, այլ` իմպրովիզ համերգի  պատճառով: «ՊԻԿ» նախագիծը` Պայմանական իրականության կենտրոնը, «Ինքնասպանի գրառումներ» բալետային ներկայացման մեծ պրեմիերային ընդառաջ կրկին հանդես եկավ անակնկալներով, այս անգամ` դաշնամուրային: Օպերայի բակում տեղադրված դաշնամուրն առիթ հանդիսացավ, որպեսզի միավորի անցորդներին:

Երեկոն սկսվեց կոմպոզիտոր, դիրիժոր Ալեքսանդր Իրադյանի կատարումներով, ում երաժշտական պոեմի հիման վրա էլ բեմադրվել է «Ինքնասպանի գրառումներ» առաջին բալետային ալտերնատիվ փսիխոդրաման: Այնուհետեւ նրան միացան դաշնակահարներ, սակայն երեկոյի պիկը հանդիսացավ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի քայլը` ով դուրս գալով Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներսում տեղի ունեցող համերգից, գայթակղվելով` միացավ բացօթյա միջոցառմանը, ինչն ավելի ոգեւորեց ու բազմապատկեց Ազատության հրապարակի պատահական անցորդների թիվը, ովքեր ինքնըստինքյան դարձան հանդիսատես: Գրեթե մեկ ժամ Ռ. Ամիրխանյանի հետ միասին հանդիսատես-անցորդները կոմպոզիտորի նվագակցությամբ ձայնակցում էին` կատարելով «Երազ իմ երկիր հայրենի», «Կարմիր ծաղիկ մը գարունի» եւ այլ երգերը, նույնիսկ մի պահ ընկան մանկության գիրկը` երգելով «Պատրաստել ենք մենք Նոր տարվա հանդես» երգը:

«Ես երիտասարդների կողքին եմ. տեսնո՞ւմ եք` ինչպիսի լավ նախաձեռնությամբ են նրանք հանդես եկել, այ, այսպես պետք է բարձրակարգ մշակույթը տարածում գտնի մեզանում»,- ասաց Ռ. Ամիրխանյանն ու հույս հայտնեց, որ այսուհետ Աստված տա, որ այս հրապարակը ծառայի նման համերգների, այլ ոչ թե բողոքական ցույցերի:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Հ.Գ. «ՊԻԿ» նախագծի դաշնամուրային իմպրովիզ համերգի մասին առավել մանրամասն կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում»

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ