⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՌԱՊՈՒՄ Է ՄԱՆԿԱՄՏՈՒԹՅԱՄԲ

Արխիվ 12-16

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՌԱՊՈՒՄ Է ՄԱՆԿԱՄՏՈՒԹՅԱՄԲ

 

Րոպեներ առաջ, պետք է սկսվեր ԱԺ հերթական արտահերթ նիստը, սակայն քվորում չլինելու պատճառով նիստը հետաձգվեց մի քանի րոպեով: Հայրենի ընդդիմադիրներն ու այլընտրանքը միաձայն որոշել են տապալել նիստը այն էլ այն դեպքում, երբ հենց երեկ, ԱԺ-ն ընդունեց այնպիսի օրենքներ, որոնք այսուհետ կմեղմացնեն վարորդների հոգսը, կառավարությունը հանդես է եկել մի շարք դրական օրենքներով, որոք պետք է քննարկվի եւ ընդունվի, առջեւում է հոսանքի թանկացման, չթանկացման հարցը եւ ի վերջո նրանք այս կերպ առհամարում են այս օրերին դրսում կանգնած այն մարդկանց մտահոգությունները, ովքեր պաստառները ձեռքներից չեն իջեցնում պահանջելով այս կամ այն փոփոխությունը օրենքներում: Հարց, ի?նչ է այս պարագայում ուզում ընդդիմությունը, իր մանկամիտ մոտեցմամբ երկրի կարեւորագույն օրենքներ ընդունելուն, կամ աշխատանքի նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերելով: Հավանաբար որոշել են խաղալ հայտնի  <Ով է ուզում դառնալ միլիոնատեր> խաղը, որտեղ առաջարկվող տարբերակներից միայն մեկը կարող է ճիշտ լինել: Տվյալ դեպքում տարբերակները հտեւյալն են՝ 1. ակնկալում են փող, 2. ուզում են  իշխանություն, 3. սաբոտաժի են ենթարկում պետության աշխատանքը եւ վերջապես չգիտեն թե ինչ են ուզում: Տվյալ պարագայում, բոլոր տարբերակներն էլ մոտ ու հավանական է ընդդիմությանը, որն էլ ընտրեն միեւնույն է ոչինչ չեն շահի, ինչպես ասենք ինֆանտիլիզմը երբեք ոչ մի լավ բանի չի բերել:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ