ՊԱՌԱԿՏՈՒՄ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆՆԵՐԻ ՇԱՐՔԵՐՈՒՄ
Արխիվ 12-16Պարզվում է, որ Արցախի ավետարանչականների ջրերը չեն հոսում մի առվով Հայաստանի իրենց հավատակիցների հետ: Նրանց հարաբերությունները Հայաստանի ավետարանչականների հետ բավականին լարվել են, եւ հարց են բարձրացրել առանձնանալու մասին: Սակայն ինչպես պարզում ենք, Ալեքսանդր Ամարյանի կողմից հրապարակված նամակի լուսապատճենից, ամերիկյան ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Ֆիլյանը դիմել է Արցախի ավետարանչականների հոգեւոր հովիվ Մկրտչյանին` վերջինիս հայտնելով, որ իրենք հայաստանյան կառույցի մասնաճյուղ են ու ոչ ավելին եւ հորդորելով ենթարկվել հայաստանյան գրասենյակին:
Վերջերս ավետարանչականների միջեւ կռիվները հաճախակիացել են, պայքար է գնում նաեւ ԱՄՆ-ից եկող ռեսուրսների համար, իսկ հայտնի սկանդալից հետո, երբ բացահայտվել էր երեխաների ճամբարում սեքսապաթոլոգի կողմից դասընթացների անցկացումը, ու պայթել էր մեծ հրապարակային սկանդալ, այդ հակասությունները էլ ավելի են սրվել:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
