⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. ՛՛ՍԱ ՄԵՐ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԿԵՏՆ Է, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՁԵՐ 12 ԿԵՏԵՐԻՑ ՄԵԿԸ՛՛

Արխիվ 12-16

ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. ՛՛ՍԱ ՄԵՐ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԿԵՏՆ Է, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՁԵՐ 12 ԿԵՏԵՐԻՑ ՄԵԿԸ՛՛

 

Ազգային ժողովում, երբ քննարկվում էր Վարչական իրավախախտումների վերրաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը, իր ելույթի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, թե այս փոփոխությամբ քառյակի 12 կետերից մեկը բավարարվում է մասնակի, եւ սա կոսմետիկ լուծում է: Ի պատասխան Գ. Ջհանգիրյանի այս նկատառմանը` ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը հիշեցրեց. “Քառյակի 12 կետերը չկային, երբ մենք լսումներ էինք նախատեսել եւ իրականացնում Ազգային ժողովում: Սա ոչ թե քառյակի կետերի իրականացնումն է, այլ քաղաքական մեծամասնության եւ կառավարության հետեւողական աշխատանքի արդյունքը: Այնպես որ սա մեր ծրագրային կետերի իրականացումն է”:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ