Ըստ վստահելի աղբյուրի` շուտով շրջանառության մեջ կարող են հայտնվել ուշագրավ մանրամասներ, թե ինչ իրադարձություններ էին տեղի ունեցել Քի-Վեստում կայացած Քոչարյան-Ալիեւ հայտնի հանդիպման նախապատրաստման ընթացքում:
Հիշեցնենք, որ խոսքը տարածքային փոխանակման կամ առնվազն Մեղրիի վրայով միջազգային հսկողության տակ գտնվող ճանապարհի մասին էր: Մեր աղբյուրի վկայությամբ, այդ խոհանոցային մանրամասներն այնպիսին են, որ դրանց որոշ դրվագներով չափազանց վատ լույսի տակ է հայտնվում այն ժամանակվա արտգործնախարար Վարդան Օսկանյանը: