⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՙԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ՚ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՙԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ՚ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում հրավիրել էր խորհրդակցություն` ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ ՀՀ օրենքի վերաբերյալ, որին մասնակցել են Ազգային ժողովի ՙՀանրապետական՚, ՙԲարգավաճ Հայաստան՚, ՙՕրինաց երկիր՚ եւ ՙՀայ Յեղափոխական Դաշնակցություն՚ խմբակցությունների ներկայացուցիչները:
Հանդիպման ժամանակ քննարկվել են ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք ուղղված են լինելու Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման իրագործմանը: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում ԱԺ պատգամավորներն իրենց դիրքորոշումն են հայտնել փոփոխությունների վերաբերյալ եւ ներկայացրել առաջարկություններ:
Կառավարության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել շարունակել նման ձեւաչափով քննարկումները` համակարգում առկա խնդիրներին համապարփակ լուծում տալու եւ կենսաթոշակային բարեփոխումները կյանքի կոչելու համար:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ