⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐՈՎ

Արխիվ 12-16

ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐՈՎ


Վրաստանի Քութաիսի քաղաքում ավարտվեց բռնցքամարտի երիտասարդների միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին նաև հայ երիտասարդ բռնցքամարտիկները: Ուրախությամբ պետք է նշենք, որ Վրաստան մեկնած մեր բոլոր  մարզիկներն էլ բարձրացել են պատվո հարթակ, ընդ-որում մեր 11 մարզիկներից 7-ը կանգնել են պատվոր հարթակի ամենավերին աստիճանին: Ոսկե մեդալ են նվաճել 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, 56 կգ քաշային Արսեն Պողոսյանը, 75 կգ քաշային Գևորգ Պետրոսյանը, 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը, 91 կգ քաշային Սերյոժա Հակոբյանը և գերծանր քաշային Գնել Մուրադյանը: Չեմպիոնական տիտղոս է նվաճել նաև մեր միակ գեղեցիկ սեռի ներկայացուցիչը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը: 52 կգ քաշային Դավիթ Ասատրյանը և 60 կգ քաշային Սամվել Մելիքյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ 60 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը և 69 կգ քաշային Տիգրան Մելքոնյանը կանգնել են պատվո հարթակի 3-րդ աստիճանին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մինսկում կայացած մեծահասակների միջազգային մրցաշարում բրոնզե մեդալ էր նվաճել նաև 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը: Տեղեկատվությունը տրամադրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ