⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ՓԱՍՏԱԲԱՆ. «ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՂԸ ՍԵԴՐԱԿ ՕՍԻՊՅԱՆԸ ՉԷ»

Արխիվ 12-16

ՓԱՍՏԱԲԱՆ. «ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՂԸ ՍԵԴՐԱԿ ՕՍԻՊՅԱՆԸ ՉԷ»

Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը որոշել է, որ Նուբարաշենում հունիսի 1-ի գիշերը տեղի ունեցած դանակահարության գործը քննելու է ոստիկանության Էրեբունու բաժնի քննչական մարմինը: Այս մասին «Իրավունքի» հետ հեռախոսազրույցում ասաց սույն գործով մեղադրյալ Սեդրակ Օսիպյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:

Փաստաբանի խոսքով.

-Այս պահի դրությամբ կարող եմ միայն ասել, որ երիտասարդին դանակահարաողը Սեդրակ Օսիպյանը չէ, իսկ, թե ով է իրական դանակահարողը կպարզվի նախաքննության ընթացքում: Ինչ վերաբերում է պաշտպանյալիս նա դեռ հազխուզման մեջ է, այլ մանրամասներ դեռեւս հայտնել չեմ կարող:

Հիշեցնենք, որ վերոնշյալ դեպքը տեղի է ունեցել հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում: Վիճաբանությունից եւ ծեծկռտուքից հետո 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս վիրահատվել էր:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ