⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆ ՄՈՐԸ ՈՒՂՂՎԱԾ ՆԱՄԱԿՈՒՄ ՆՇԵԼ Է.«ՇԱՏ ԾԱՆՐ Է ԳԵՐՈՒ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ ԱՊՐԵԼԸ»

Արխիվ 12-16

ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆ ՄՈՐԸ ՈՒՂՂՎԱԾ ՆԱՄԱԿՈՒՄ ՆՇԵԼ Է.«ՇԱՏ ԾԱՆՐ Է ԳԵՐՈՒ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ ԱՊՐԵԼԸ»

Ադրբաջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատները նրանից նոր նամակներ են ստացել: Այս մասին «Իրավունքը» տեղեկացավ  Հակոբի եղբայր` Հարություն Ինջիղուլյանից, ով մասնավորապես նշեց.«Այս ընթացքում ընդհանուր չորս նամակ ենք ստացել եղբորիցս, դրանք ուղղված են ինձ, մայրիկիս, հայրիկիս ու քրոջս: Բավանդակությամբ ամենաերկարը մայրիկիս ուղղված նամակն է: Դրանում նշվում է, որ եղբայրս անգլերեն է պարապում, քանի որ շուտով տեղափոխվելու է երրորդ երկիր: Եղբայրս նամակում շատ մանրամասներ չի հայտնել իր մասին, միայն նշել է, որ շատ ծանր է գերու կարգավիճակում ապրելը ու հույս հայտնել, որ շուտով ամեն բան կավարտվի»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ