⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ԴԵԼ ԲՈՍԿԵՆ ՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ԿԱՍԻԼՅԱՍԻՆ, ՎԱՆ ԳԱԼԸ՝ ՀԻԱՆՈՒՄ ԻՐ ԹԻՄԻ ԻԴԵԱԼԱԿԱՆ ԽԱՂՈՎ

Արխիվ 12-16

ԴԵԼ ԲՈՍԿԵՆ ՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ԿԱՍԻԼՅԱՍԻՆ, ՎԱՆ ԳԱԼԸ՝ ՀԻԱՆՈՒՄ ԻՐ ԹԻՄԻ ԻԴԵԱԼԱԿԱՆ ԽԱՂՈՎ

 

Իսպանիայի ընտրանու նկատմամբ, ջախջախիչ՝5:1 հաշվով հաղթանակ տոնելուց հետո հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Ռոբին վան Պերսին կիսվել է տպավորություններով.«Սա անիրական է: Սա երազանք էր, որը դարձավ իրականություն Հոլանդիայի համար: Մենք կարող էինք Իսպանիայի դարպասը խփել  6,  7 անգամ 8 գոլ: Նախորդ օրերին մենք Վան Գալի հետո պատշաճ վերլուծել էինք Իսպանիայի մարտավարությունը եւ կարողացանք հանդիպմանը դուրս գալ զինված: Իմ առաջին գոլի դրվագում հարվածից առաջ հասցրեցի որոշում ընտրել: Այդ գոլը ռեֆլեքսի շնորհիվ չէր: Այն գլխի շնորհիվ էր, գլուխը՝ ոչ միայն որպես հարվածի միջոց: Մենք վայելում էինք ֆուտբոլը: Բայց վաղը կսկսենք ուշադիր պատրաստվել Ավստրալիայի հետ խաղին: Մենք այժմ պետք է շատ բան հաստատենք, քանի որ մարդիկ ակնկալելու են նոր տոն: Իսկ Ավստրալիայի հետ հանդիպումը կարող է ավելի բարդ ստացվել, քանի որ նրանք դժվար թե այսքան տարածություն տան մեզ»,- հոլանդացու խոսքը փոխանցում է Goal.com-ը: Մինչ հոլանդացիները տոնում են անհավանական հաղթանակը, իսպանացիները փնտրում են անսպասելի պարտության մեղավորներին: Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը իրեն մեղավոր է համարում այս  պարտության համար.«Միջազգային կարիերայիս ընթացքում սա իմ վատագույն հանդիպումն էր: Սա ծանրագույն պարտություն էր: Այս երեկո ինձ հաջողությունը չէր ժպտում: Բայց հիմա մենք պետք է կարողանանք հոգեբանորեն հաղթահարել այս պահը եւ կենտրոնանալ Չիլիի հավաքականի հետ հանդիպման վրա: Այս խաղը մոռանալ հնարավոր չէ, սակայն հիշենք, թե ինչպես չորս տարի առաջ եւս մենք առաջնությունը սկսեցինք պարտությունով, իսկ հետո հասանք մինչեւ չեմպիոնի տիտղոսը»,- Կասիլյասի խոսքը փոխանցում է mundodeportivo-ն: Թիմերի մարզիչները նունպես կիսվել են տպավորություններով, Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն կարծում է, որ պարտության համար որեւէ մեկին մեղադրել չի կարելի.«Տհաճ պահ է: Սակայն պետք է շնորհավորել հոլանդացիներին: Երկրորդ խաղակեսում մենք ուղղակի ապշած էինք: Մեղավորների փնտրելու եւ պատժելու ժամանակ չկա: Անհրաժեշտ է նայել առաջ եւ հաղթանակի հասնել հաջորդ խաղերում: Որեւէ մեկի անուն չեմ տա: Պնդում եմ, որ պարտության ժամանակ չի կարելի մեղադրել առանձին մեկին: Պարտությունն ամբողջ թիմի թուլությունն է: Մենք չեն կարող որեւէ մեկին մեղադրել, առավել եւս՝ Կասիլյասին»,- ասել է Վիսենտե Դել Բոսկեն: Ըստ Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզչի ամեն ինչ իդեալական ստացվեց.«Ես ամենեւին չէիպատկերացնում, որ ամեն ինչ այսպես կդասավորվի: Ես զգում էի, որ մենք կարող ենք հաղթել իսպանացիներին,բայց խաղադաշտում ամեն ինչ գործի դրվեց իդեալական: Հրաշալի է, որ Վան Պերսին կարողացավ հավասարեցնել հաշիվը դեռ մինչեւ ընդմիջումը: Դա մեզ շատ օգնեց: Մեր մարտավարությունը հաջողություն բերեց: Ես վստահ էի, որ կարող ենք հաղթել: Մենք կարող էինք հաղթել ավելի խոշոր հաշվով: Եթե կարողանանք հաղթել նաեւ Ավստրալիային, ապա ամեն ինչ լավ կլինի, քանի որ մենք հիմա ունենք խփած եւ բաց թողած գոլերի շատ լավ տարբերություն»,- ասել է Լուի վան Գալը:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ