Ըստ ՙԺառանգությանը՚ մոտ կանգնած աղբյուրի` այդտեղ այնքան էլ չեն ուրախացել Րաֆֆի Հովհաննիսյանի` ԱՄՆ-ից վերադառնալու փաստից: Մեր աղբյուրի վկայությամբ`
ՙԺառանգության՚ առաջնորդն առանձնապես ուրախացնելու բան չուներ` կուսակիցներին թարմ ֆինանսով ապահովելու տեսակետից: Կուսակիցները նաեւ անհանգիստ են իրենց առաջնորդի հարափոփոխ տրամադրությունից, որ մեկ խոսում է կտրուկ եւ հանդուգն փողոցային ակցիաների մասին, մեկ` մտորում դասական հացադուլի կամ ՙազատության ծոմի՚ տարբերակի մասին, իսկ կուսակիցների հետ շփման ժամանակ բավականին հաճախ բղավում է: Ինչպես ընդունված է ասել` ծերուկը լրիվ անտանելի է դարձել: