⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԻԱՅՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐՆԱԳՐԵՐՆ Է ԿԱՐԴՈՒՄ

Արխիվ 12-16

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԻԱՅՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐՆԱԳՐԵՐՆ Է ԿԱՐԴՈՒՄ

 

Ազգային ժողովում երեկ քննարկվում էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի եւ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Այս նախագծի հիմնական առանցքն այն է, որ փոփոխություն է կատարվում այս օրենքի 21-րդ հոդվածում, մասնավորապես` պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների փոփոխմանը եւ տեղափոխմանը վերաբերող ինստիտուտում»,- նշեց հիմնական զեկուցող Ա. Հովհաննիսյանը` հավելելով, որ խստացում է մտցվում օրենքում:

Հարցի իրավունքով Ա. Հովհաննիսյանին դիմեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգաավոր Նիկոլ Փաշինյանը` վերհանելով «Փակ շուկայի» հարցը: Դիտարկմանն ի պատասխան` հիմնական զեկուցողը ի գիտություն Ն. Փաշինյանի` ասաց, որ այս օրենքը դրան չէր վերաբերում: Իսկ պարոն Փաշինյանն էլ սկսեց վիրավորել կին պատգամավորին` ասելով, որ տպավորություն է, որ նախագծին հիմնական զեկուցողը չի տիրապետում, ապա մեջբերեց հենց նույն 21-րդ հոդվածի վերնագիրը` «Հուշարձանների քանդման արգելումը: Հուշարձանների տեղափոխման եւ փոփոխման կարգը»: Միայն վերնագիր կարդալով եզրակացություններ անող պատգամավորի համար, Ա. Հովհաննիսյանը ստիպված եղավ հատուկ ընթերցել ողջ հոդվածի բովանդակությունը` հասկացնելով ընդդիմադիր գործընկերոջը, որ եթե ինքը միայն վերնագրերն է կարդում, ապա համահեղինակները ծանոթ են ողջ օրենքի հոդվածների բովանդակությանը:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ