⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ՙՔԱՐԵ ՋՈՒՆԳԼԻՆԵՐՈՒՄ

Արխիվ 12-16

ՔԱՐԵ ՋՈՒՆԳԼԻՆԵՐՈՒՄ

ՀՀ ոստիկանության ՔԳՎ Մասիսի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր, որոնց հիման վրա, ըստ իս, կարող է հարուցվել քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների հատկանիշներով: Հարուցվելու դեպքումª ծանր կլինի իրավապահների գործը: Իսկ ներկայումս աննախանձելի է դատաբժշկական փորձագետների վրա ընկած բեռը. նրանք պետք է եզրակացություն տան փողոցում հայտնաբերվածª դեռեւս կազմավորման փուլում գտնվող պտղի մահվան պատճառների վերաբերյալ:


ԿՌՎԵԼ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՈՒ ԾԵՐ ՊԱՊԻԿՆԵՐԸ

84-ամյա Վոլոդյան հայտնվել էր հիվանդանոցումª որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վնասվածքով: Դանակահարվել էր: 54-ամյա Վարդանը հայտնվել էր ճաղավանդակների հետեւում. դանակահարել էր: Մարմարաշեն գյուղի այդ բնակիչները վիճաբանել էին: Հետաքրքիր է. քանի±  կաթիլ մեղրի համար...


ԳԵՐԱԿԱ ՏԱՐԲԵՐ ՇԱՀԵՐ

Երեւանի Տերյան փողոցում գտնվող Աֆրիկյանների տան մոտ քաշքշուկ էր: Մի կողմից ակտիվիստներն էին, մյուս կողմիցª ոստիկանները: Անհամաձայնության պատճառը ՙգերակա շահն՚ էր: Ակտիվիստները փորձում էին քանդել Աֆրիկյանների տունը շրջապատող ցանկապատը, ոստիկանները կողմնակից էին շենքի քանդմանը, ավելի ճիշտª գերակա շահ ճանաչված հին շենքը ՙօտար՚ հայացքներից պաշտպանող ցանկապատի չքանդմանը... Այս անգամ հաղթել են իրավապահները, եւ որպես ՙավար՚ իրենց հետ ոստիկանության բաժին էին տարել մեկ տասնյակ ՙըմբոստների՚:
19-րդ դարում կառուցված հայտնի այդ շինությունը, անշուշտ, հանդիսանում է գերակա ՙտարբեր՚ շահերի կռվախնձոր:


ԱԽ, ՎԵՐՆԻՍԱԺ...

Հունիսի 9-ին դատարանը Ներսես Մելքոնյանին կալանքի վերցնելու թույլտվություն էր տվել: Ներսեսը մայիսի 17-ին  Վերնիսաժում հրազենային վնասվածք ստացողներից էր: Նա մեղադրվում է խուլիգանության համար:
Եվ այսպես, կալանքի տակ են արդեն առայժմ երկուսը. կրակողըª Գոռ Առաքելյանն ու 5 վիրավորվածներից մեկըª Ներսեսը...

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ