Ասում են` առաջիկա օրերին ԱՄՆ-ից վերադարձող Զարուհի Փոստանջյանը ՙխաբար՚ է ուղարկել ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին`
շտապ ազատել խմբակցության ղեկավարի աշխատասենյակը, որովհետեւ վերադառնալուց հետո ինքը կրկին պատրաստվում է ստանձնել խմբակցության ղեկավարի պաշտոնը: Աշխատասենյակի հարցում իր շտապողականությունը Զ. Փոստանջյանը բացատրել է նրանով, որ Ռ. Հակոբյանը շատ է ծխում եւ երբեմն ոգելից խմիչքներ է հրամցնում իր հյուրերին, դրա համար էլ անհրաժեշտ է, որպեսզի իր վերադառնալուց հետո ապագա աշխատասենյակը լավ օդափոխված լինի: