⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ Ո°Չ ՏԵՍԵԼ Է, Ո°Չ ԼՍԵԼ

Արխիվ 12-16

ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ Ո°Չ ՏԵՍԵԼ Է, Ո°Չ ԼՍԵԼ

Ոչ իշխանական քառյակի 12 կետերից երկուսն էլ վերաբերում էր գյուղատնտեսության ոլորտին, մասնավորապես նրան, որ առնվազն պետք է կրկնապատկել գյուղմթերքների արտադրության, ոռոգման ջրի եւ վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները, ինչպես նաեւ գյուղատնտեսությունում տրված արտարժույթային վարկերը դրամայինի վերածելուն: Թե մինչեւ աշուն արդյո±ք հնարավոր է քառյակի առաջադրած խնդիրներին լուծում տալ, եւ ի±նչ է մտածում այս հարցերի շուրջ ՀՀ գյուղատնտեսության նախարար ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, ՙԻրավունքը՚ փորձեց պարզել նրանից, բայց ՙՕրինաց երկիր՚ կուսակցությունից վերջերս դուրս եկած արագ-արագ դեպի ԱԺ դահլիճ շտապող նախարարը խուսանավեց մեր հարցերից: Այնուամենայնիվ, համբերատար սպասեցինք, մինչ պարոն Կարապետյանը դուրս կգար դահլիճից, բայց էլի ապարդյուն. մեր հարցադրմանն ի պատասխան` վերջինս մի քանի անգամ նշեց, որ տեղյակ չէ, չի կարդացել ու չի կարող մեկնաբանել: Իսկ երբ քառյակի վերոնշյալ երկու կետերը, քառյակի հաղորդագրության մեջ անգամ ընդգծված, ցույց տվեցինք նրան, մեկ է, մնաց իր համոզմանը, որ չի տեսել ու չի հասցրել ուսումնասիրել: Չէ, պարոն գյուղնախարարը յուրացրել էր ռուսական ասացվածքը. ՙՏիշե եդեշ, դալշե բուդեշ՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ