Ստեղծվել է Եկեղեցու պաշտպանության համար հարթակ Էրդողանի վերջին շանսն Իրանն է. տարածաշրջանում հետաքրքիր զարգացումներ են սպասվում. Բալասանյան Պաշտոնապես հայտարարում եմ. Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձեւաչափի առաջարկ չի արել. Աշոտյան Ում կամ ինչի վրա է դրել Մարության Հայկն իր ձախողած քաղաքական հույսը Տարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն Զուրաբյանին Չեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի է Ֆուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստը

Մեր ֆիլմը վերքի վրա թե՛ սեւ պղպեղ է լցնում, թե՛ կարմիր եւ թե՛ վերջում աղաջուր. Հարութ Շատյան

Մշակութային

Կինոռեժիսոր ՀԱՐՈՒԹ ՇԱՏՅԱՆԻ նոր «Ճանապարհի փիլիսոփաներ» ֆիլմը ընդգրկվել է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հայկական համայնապատկեր մրցութային ծրագրում: Բայց շատյանական նորությունները այսքանով չեն սահմանափակվում, արդեն հասանելի է ֆիլմի նոր թրայլլերը, որի պրեմիերային կարող եք մասնակցել հենց հիմա` դիտելով այն նյութի վերջում: Իսկ մինչ այդ «Իրավունքը» նախ ֆիլմի, հետո նոր թրեյլերի մասին, զրուցեց Հ. Շատյանի հետ.

- Հայտնի դերասաններ այս ֆիլմում ես չէի կարող ընդգրկել, քանի որ նախ ֆիլմը իրական վավերագրական ժանրի է, որտեղ չէր կարող լինել դերասան, լինելու դեպքում էլ դերասանը, ըստ ֆիլմի ժանրի պահանջի եւ ըստ սկզբունքային ցանկության, չպետք է իմանային, որ իրենք նկարահանվում են: Ֆիլմում հերոսները, որոնք հիմնականում  տաքսիստներն են, իմ կարծիքով, հասարակության այն շերտն է, որ ամենից շատն է տեսել եւ լսել, քան որեւէ բնագավառի այլ ներկայացուցիչ: Իհարկե, ընդունված է կարծել, թե տաքսիստները միշտ իրենք են խոսում եւ այդպես էլ կա, բայց նրանք խոսում են, քանի որ չափից շատ են տեսնում այն ամենն, ինչը կատարվում է մեր երկրում ու դա զգում են իրենց կաշվի վրա: Սակայն «Ճանապարհի փիլիսոփաներ» ֆիլմի հերոսները միայն տաքսիստներ չեն: Կան նաեւ այլ բնագավառներում աշխատող մարդիկ եւս` բժիշկներ, ինժեներներ, արտագաղթի մեջ գտնվող երիտասարդներ եւ այլք:

- «Ճանապարհի փիլիսոփաներ» ֆիլմում տասնյակ տաքսիստներ են նկարահանվել Երևանից, Գյումրիից, Կապանից, Գորիսից, Մոսկվայից, Պոդոլսկից, Բաթումիից, Թբիլիսիից, Սերբիայից, ովքեր տեղյակ չեն եղել, որ իրենց նկարահանում են ու վաղը հայտնվելու են մեծ էկրաններին: Հետաքրքիր է, երբ վերջում տեղեկացրել եք այդ մասին, ինչպիսի՞ արձագանքների եք «արժանացել»:

- Հերոսներին տեղեկացնելիս նկարահանման մասին եղել են խնդիրներ, քանի որ դժվար է օրվա հացի փող աշխատող մարդուն, ով մի քանի րոպե կիսվեց քո հետ զուտ ժամանակը անցկացնելու եւ պատվիրված տեղը հասցնելու համար, ասել, որ քեզ հետ անկեղծացած զրույցը վավերագրվել է: Եվ այն, որ միգուցե ուրիշ մարդիկ տեսնեն դա, առաջացնում է ջղայնություն: Սակայն, երբ բացատրում ես, որ ցանկացել ես նրանց խոսքը տեղ հասցնել, եւ նրանք օգնում են ստեղծել ֆիլմ, այդ բարկությունը փոխվում է դեպի հետաքրքրության: Ցավոք, ոչ բոլոր հերոսներն են տեղեկացել նկարահանման  մասին` զուտ նրանց այդ մասին ասելու հնարավորություն չունենալու պատճառով: Սակայն, մենք դեռ փորձում ենք գտնել այդ մարդկանց եւ տեղեկացնել:

- Կարմիր լույսեր, կարմիր գծեր, արագաչափեր, արտագաղթսրանք բառեր են, որոնք ամեն օր մեր իրականության մասն են կազմում: Արդյոք այսպիսի ֆիլմը «վերքի վրա սև պղպեղ անել» չէ:

- Մեր ֆիլմը վերքի վրա թե՛ սև պղպեղ է լցնում, թե՛ կարմիր եւ թե՛ վերջում աղաջուր: ՄԵնք մի մեծ պրոբլեմ ունենք: Ամենասովորական քաղաքացին չի հարգում ամենասովորական օրենքը, նույնիսկ եթե դա իր կյանքին կարող է վտանք սպառնալ, բայց առանց մտածելու բողոքում է ամեն ինչից: Ֆիլմում անդրադառնում եմ կարմիր լույսի տակ անցնող հետիոտներին, ովքեր բոլոր տարիքային խմբերից են ու առանց մտածելու խախտում են օրենքը: Իհարկե, դրանով իրենք ոչ մեկին վնաս չեն տալիս, եթե իհարկե վթար չլինի, սակայն նախ պետք է դու լինես օրինապաշտ հետո նոր պահանջես օրենքից, որ հարմարվի քո պահանջներին: Ֆիլմի խնդիրնեիրց մեկն էլ այն է, որպեսզի մարդիկ հասկանան, որ նախ մենք մեր վրա պետք է աշխատենք ու հետո նոր մնացյալը աշխատանցնենք մեր օգտին: Հակառակ դեպքում փոխադարձ անարգանքը միշտ կլինի:

- Ի դեպ, արդեն հասանելի է ֆիլմի երկրորդ նոր թրայլլերը, ի՞նչն էր պատճառը, որ եւս մի թրեյլեր պատրաստվեց եւ արդյոք այն ամբողջացնում է ֆիլմի բովանդակությունը, թե՞ ամենակարեւոր հատվածները հանդիսատեսը կտեսնի միայն ֆիլմի պրեմիերային ու դրանից հետո:

- Ինչպես ասում է ֆիլմի պրոդյուսեր Գրիգոր Հայրապետյանը, իմ մոտ միշտ ավելի լավ է ստացվում երկրորդ թրայլլերը, ուստի` առաջին թրեյլերից հետո ես արդեն հավաքում էի երկրորդը, որը կօգնի հանդիսատեսին պատկերացնել ֆիլմի ձեւաչափը եւ միգուցե հետաքրքրություն կառաջացնի: Եվ իհարկե, հանդիսատեսը ֆիլմի ամենահետաքրքիր մասերը կտեսնի հենց ամբողջական ֆիլմում: Սակայն, այս պահին Ձեր եւ ունկընդիրների դատին ենք հանձնում մեր պատրաստած երկու թրայլլերն էլ, որը Yutube-ում առավելագույն «լայքերը» կհավաքի, այն էլ կդառնա ֆիլմի պաշտոնական թրայլլերը: Այնպես որ, շտապե՛ք քվեարկել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Կինոռեժիսոր Հարութ Շատյանի հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք «Իրավունք» թերթի առաջիկա համարներից մեկում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ստեղծվել է Եկեղեցու պաշտպանության համար հարթակԷրդողանի վերջին շանսն Իրանն է. տարածաշրջանում հետաքրքիր զարգացումներ են սպասվում. ԲալասանյանՊաշտոնապես հայտարարում եմ. Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձեւաչափի առաջարկ չի արել. ԱշոտյանՈւմ կամ ինչի վրա է դրել Մարության Հայկն իր ձախողած քաղաքական հույսըՀանցավոր ցանցը Հայաստանում զբաղվել է մարդկանց ներքին օրգանների գործարքներովՏարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն ԶուրաբյանինՉեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի էՖուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստըԲացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.ԶելենսկիԳողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը Հայաստան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված