⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

6 - 12 հունիս

Արխիվ 12-16

6 - 12 հունիս



ԽՈՅ- Լիարժեք հանգստի իրավունք եք վաստակել£ Հինգշաբթի եւ ուրբաթ մեկը մյուսին հաջորդող իրադարձություններին արագ արձագանքեք« սակայն հապճեպ փոփոխությունների մի ձգտեք« անսացեք ինտուիցիայի թելադրանքին£ Կարիերայի առաջընթաց կարող եք ակնկալել« եթե հուզված վիճակում ափերից դուրս չգաք£

ՑՈՒԼ- Որքան էլ ջանք թափեք« աշխատանքում էական փոփոխություններ չեն նախատեսվում£ Շաբաթվա ընթացքում հաջողությամբ կկարողանաք լուծել տան հետ կապված խնդիրը£ Չորեքշաբթի ապավինեք օգնականների իմաստուն խորհուրդներին£ Հինգշաբթի ամեն ինչ մանրամասնորեն ծանրութեթեւ արեք եւ նոր միայն որոշում ընդունեք£

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Ամենատարբեր բնույթի աշխատանք է սպասվում£ Հնարավորությունները իրատեսորեն գնահատեք եւ հընթացս սովորեք պաշտպանել սեփական իրավունքները£ Չորեքշաբթի զբաղվեք ամենօրյա գործերով« նոր ոչինչ մի ձեռնարկեք£ Շաբաթը լավ օր է ուղեւորությունների համար« բայց խուսափեք շփումներից£

ԽԵՑԳԵՏԻՆ- Պատասխանատվությունից եւ պրոբլեմներից խուսափելու ցանկությունը կարող է չար կատակ խաղալ ձեր գլխին£ Մի շտապեք ավարտել« ձեր կարծիքով« վերջնագծին մոտ գործերը© հնարավոր էª նոր հանգամանքներ բացահայտվեն« որոնք արմատապես կփոխեն իրավիճակը£ Շատ բան կախված կլինի ղեկավարությունից£   

ԱՌՅՈՒԾ- Շաբաթը ստեղծված է հանգստի ու կյանքը վայելելու համար£ Երկուշաբթին հագեցած կլինի հետաքրքիր իրադարձություններով£ Իսկ նրանք« ովքեր ստիպված կլինեն աշխատել« խորհուրդ է տրվում որոշումներ ընդունել լավ ծանրութեթեւ անելուց հետո£ Ուրբաթ լուրջ որոշումներ մի ընդունեք£

ԿՈՒՅՍ- Հարաբերություններ մի պարզեք« մարտի մի մղվեք« զինվեք համբերությամբ ու իմաստնությամբ« կողքից նայեք ձեզ եւ հնարավոր էª իրավիճակը ձեր օգտին փոխելու խելացի միջոց գտնեք£ Ապագա խոշոր նախագծի համար ամուր հիմք նախապատրաստեք« տանը տաքուկ մթնոլորտ ստեղծեք£

ԿՇԵՌՔ- Շրջապատողներին կհիացնեք ձեր ձիրքերով« ստեղծագործական ներուժով£ Երեքշաբթի եւ չորեքշաբթի հաջող կանցնեն պայմանագրերն ու գործարքները£ Փաստաթղթերի հետ գործ ունենալիս կենտրոնացեք« կարիերայի վրա դա դրական կազդի£ Հինգշաբթի կարեւոր ոչինչ մի ձեռնարկեք£    

ԿԱՐԻՃ- Հիանալի տեսք ունեք£ Երկուշաբթի եւ հինգշաբթի կառուցողական եւ բազմախոստում գործնական հանդիպումներ են սպասվում£ Դրանք գայթակղիչ հեռանկարներ կբացեն ձեր առաջ£ Երեքշաբթի կուտակած գործերից շատերը կլուծեք£ Մի բարձրաձայնեք ձեր ծրագրերի մասին© հակառակորդները քնած չեն£   

ԱՂԵՂՆԱՎՈՐ- Կենտրոնացեք առաջնահերթ խնդիրների լուծման վրա© միանգամից անհնար է առանց կողմնակի օգնության գլուխ բերել բոլոր գործերը£ Ուշադիր եղեք եւ մի շտապեք£ Աշխատեք խուսափել ակնհայտ դիմակայությունից« ուժերը չեք կարողանա հաշվարկել եւ կպարտվեք£   

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Վերլուծեքª հիմնավորվա±ծ են սեփական անձին ու շրջապատին ներկայացրած պահանջները£ Երեքշաբթին հագեցած կլինի իրադարձություններով« հնարավորություն կընձեռվի ցուցադրելու ստեղծագործական ձիրքերը£ Չորեքշաբթի ափերից դուրս մի եկեք եւ կոնֆլիկտներ մի հրահրեք£       

ՋՐՀՈՍ- Ստեղծագործական խոստումնալից շաբաթ է£ Երեքշաբթիից սկսած նախաձեռնողականություն եւ ակտիվություն հանդես բերեք« այդ դեպքում ղեկավարությունն ու կոլեգաները կընդունեն ձեր գաղափարներն ու առաջարկները£ Այդ օրը« թերեւս« կարեւոր ինֆորմացիա ստանաք« աշխատեք բաց չթողնել£

ՁԿՆԵՐ- Անհրաժեշտ է կենտրոնանալ եւ կյանքի կոչել գաղափարների գոնե մի մասը« ընդ որումª շաբաթվա առաջին կեսին£ Երեքշաբթի համարձակորեն ապավինեք ընկերների օգնությանը£ Չորեքշաբթի հարկ կլինի պաշտպանել գաղափարները£ Շփումները կօգնեն վերականգնելու հին կապերը£

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ