⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ՀԵՐԹԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Արխիվ 12-16

ՀԵՐԹԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ


Օրերս ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ¥ՀԾԿՀ¤-ն հերթական ՙաչքալուսանքը՚ հղեց հանրությանըª տեղեկացնելով, թե ուսումնասիրում է մեր երկրում էլեկտրաէներգիան կՎտ/ժ-ի հաշվով 3,8-4,3 դրամով թանկացնելու հարցը: Բնականաբարª թանկացման մասին հանձնաժողովի այս հայտարարությանը եւս պետք է մոտենալ այդ ինքնարժեքային հաշվարկների տրամաբանությունից, եւ այդտեղ է, որ միանգամից մի շարք հարցեր են առաջ գալիս:

ՀԾԿՀ-Նª ՆՈՍՏՐԱԴԱՄՈՒՍԻ ԴԵՐՈՒՄ

Դեռ անցած տարի էր, որ հանձնաժողովը գազի թանկացման հիմքով բարձրացրեց նաեւ էլեկտրաէներգիայի սակագները: Ընդ որումª էականորեն ավելի մեծ չափով, քան գազի թանկացումն էր եւ այդ փաստին այդպես էլ որեւէ խելիքն մոտ բացատրություն չտրվեց: Լավ, ենթադրենք անցած տարի հանձնաժողովը ճիշտ, այսինքնª ոլորտում գործող բոլոր սուբյեկտների ¥արտադրող, տեղափոխող, բաշխող¤ գործունեության ինքնարժեքից բխող սակագին էր սահմանել: Բայց այդ դեպքում ինչպես հասկանանք ներկայիս թանկացումների մասին քննարկումների հիմքում հանձնաժողովի դրած այն բացատրությունը, թե այդ քայլին գնում է, քանի որ. ՙՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախնական գնահատմամբª էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության եւ սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար՚, քանի որ հակառակ դեպքում ոլորտի ընկերություններում կառաջանա ֆինանսական ճեղքվածք: Ինքնարժեքի վրա ազդող այդ ի±նչ է փոխվել այս տարվա ընթացքում, որ նման խնդիր է առաջանում. գործնականում ոչ մի բան: Ուրեմն հանձնաժողովն անցած տարվա թանկացման ժամանակ սխա±լ է հաշվարկել սակագներն ու ընկերություններին խնդիրների առա±ջ է կանգնեցրել. բայց այդ դեպքում էլ նման վատ աշխատանքի համար հանձնաժողովին ողջ կազմով պետք է չվաստակած հանգստի քշել:
Մի խոսքով, այս հակասական իրավիճակին հազիվ թե հանձնաժողովն ինչ-որ լուրջ մեկնաբանություն կարողանա տալ, եւ, թերեւս, դա հաշվի առնելով է, որ հարցին մոտեցել է բոլորովին այլ կողմից, թե ընկերությունները նման ֆինանսական խնդիրների առաջ կարող են կանգնել այս եւ գալիք տարի: Ընդ որում, դա հանձնաժողովի կարծիքով. ՙ2014-2015 թվականներին սպասվում են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ՚:
Մի խոսքով, մնում է սպասել եւ հանձնաժողովից լսել, թե այդ ինչ ահեղ վտանգներ է տեսել, որ առաջ ընկնելով որոշել է գները բարձրացնել: Բայց դրանով հանդերձ էլ մեկ այլ կարեւոր հանգամանք աչքաթող չանենք. ինչքանով են ռեալ այսօրվա սակագները:

ԷԺԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ ՎԱՏ Է ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ


Սկսենք նրանից, որ նույն հանձնաժողովի տվյալներով այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվել է մոտ 2095,5 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որից ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ ՓԲԸ-ին, այսինքնª բաշխիչ ցանցերին է մատակարարվել 1732,6 միլիոնը: Բայց ահա ցանցերը սպառողին են փոխանցել 1457,7 միլիոնը: Թե ինչ անուն կտան այդ մոտ 15 տոկոսանոց կորուստներին, էական չէ: Կարեւոր է, որ այն տեսանելիորեն մեծ է, եւ դա գնում է շարքային սպառողի գրպանից: Ընդ որում, մինչ այդ էլ ՙԲարձրավոլտ ցանցերում՚ է հանձնաժողովն արձանագրում 10,5 տոկոս տեխնոլոգիական եւ մոտ 3 տոկոս առեւտրային կորուստ, ինչը եւս, մեղմ ասած, գեղեցիկ թվեր չեն: Այսինքնª մինչ թանկացումը նախ հանձնաժողովը պարտավոր է մասնագիտական, ամեն մեկի համար բավարար հիմնավորումներ ներկայացնել, որ այդ կորուստների մի մասը սովորական գողության արդյունք չէ, որոնք պտտվում-պտտվում ու վերջում ՙնստում՚ են ինքնարժեքային հաշվարկների մեջ:
Հաջորդ տարօրինակությունը: Գաղտնիք չէ, որ էլետրաէներգիայի սակագնի վրա մեծապես ազդող գործոն է այն, թե ինչ տիպի կայանում է արտադրված: Ամենաթանկը Հրազդանի ՋԷԿ-ի արտադրանքն է ¥չհաշված նոր` 5-րդ ժամանակակից էներգաբլոկը¤, եւ հենց դա է, որ ըստ հանձնաժողովի նախկին բազում հայտարարություններիª շեշտակիորեն բարձրացնում է Հայաստանում Էլեկտրաէներգիայի միջինացված գինը: Այսպեսª Հրազդանի ՋԷԿ-ի արտադրանքի 1 կՎտ/ժ-ի արժեքը հանձնաժողովի կողմից ներկայումս սահմանված է 37,2 դրամ, այն դեպքում, երբ Երեւանի ՋԷԿ-ի համար այդ թիվը 17,6 դրամ է: Տեսականորեն նույն, եթե ոչ ավելի ցածր ինքնարժեք պետք է ունենա Երեւանի ՋԷԿ-ից էլ ավելի արդիական Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, որը, սակայն, ըստ հանձնաժողովի տվյալների, այս տարվա ընթացքում չնչին արտադրանք է թողարկել թերեւս նոր-նոր շահագործման մեջ մտնելու պատճառով: Սրանց հետ մեկտեղ հիմնական էներգետիկ հսկայիª ատոմակայանի արտադրանքի սակագինը սահմանված է 5,1 դրամ:
Այսինքնª էժան էլեկտրաէներգիա ունենալու համար պետք է հիմնական շեշտադրումը արվեր նախª ատոմակայանի, ապաª Երեւանի ՋԷԿ-ի եւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի վրա, որոնց հզորությունները լիուլի բավարար են ոչ միայն Հայաստանի էներգետիկ պահանջները բավարարելու համար, այլ նաեւª գազի դիմաց դեպի Իրան արտահանման ¥ինչը ներկայումս իրականացվում է իր նախագծային հզորությունների բավականին փոքր չափով¤: Բայց տեսեք` ի±նչ է ստացվում. եթե 2010, 2011 եւ 2012 թվականներին ատոմակայանը տարվա առաջին եռամսյակում ցանց է փոխանցել համապատասխանաբար 694, 738 եւ մոտ 733,6 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա ¥հանրապետության սպառման ընդհանուր ծավալի կեսից մի փոքր պակաս¤,  ապա 2013-ին այդ թիվը նվազել է մինչեւ 671, իսկ այս տարիª 575,6 միլիոն: Փոխարենըª ասենք 2011թ. մոտ 194 միլիոնի դիմաց այս տարի Հրազդանի ՋԷԿ-ն արտադրել է 334,5 միլիոն կՎտ/ժ: Ճիշտ է, այդ նույն տարիներին կիսով չափ աճել է նաեւ Երեւանի ՋԷԿ-ի արտադրանքը, սակայն ակնհայտորեն հայաստանյան ՙէժան՚ կայաններն աշխատում են իրենց հնարավորություններից բավականին ցածր մակարդակով, էլ չասած, որ պետք է արագորեն այդ ՙէժան՚ համակարգի մեջ հնարավորինս արագ մտցնել նաեւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը:
Մի խոսքովª ակնհայտ է, որ Հայաստանում առկա է անհամեմատ ավելի ցածր էներգիա ունենալու լուրջ, բայց ՙչգիտես՚ ինչուª մեղմ ասած` վատ օգտագործվող պոտենցիալ, եւ համակարգի օպտիմալացումը հնարավորություն կտա նույնիսկ իջեցնել էլեկտրաէներգիայի սակագները: Եվ ահա այս ուղղությամբ առաջ գնալու փոխարեն հանձնաժողովը ինչ-որ ապագա վատ վիճակ է տեսել ու ամեն կերպ առաջ է տանում սակագները նորից թանկացնելու գաղափարը: Դե ուրեմն սպասենք ու տեսնենք, թե այս անգամ ինչ են մոգոնել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ