Ինչպես հայտնի է, Նախիջեւանի սահմանին երկու զինծառայողների զոհվելուց հետո որոշ լրատվական կայքեր տարածեցին խուճապային լուրեր, իբր այդտեղ տարհանված բնակավայր կա:
Բնականաբար, ՙՖեյսբուքում՚ տարածածի մասին չենք էլ խոսում, եւ ի վերջո այդ ամենն այնքան զազրելի էր, որ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դիմեց այդ ԶԼՄ-ներին` խուճապ չտարածելու կոչով: Ի դեպ, տեղեկատվական անվտանգության ոլորտին մոտ կանգնած վստահելի աղբյուրը մեզ հայտնեց, որ կայքերի ու ՙՖեյսբուքի՚ պարզ մոնիթորինգը ցույց է տալիս, որ խուճապային լուրերը տարածվում են մեկ միասնական կենտրոնից: Մեր զրուցակցի կարծիքով` տարածման սկզբնաղբյուրը պետք է փնտրել երիտասարդական գրանտածիծ ՀԿ-ներում, քանզի զգացվում է այնպիսի բառապաշարի առկայությունը, որը բնորոշ է միայն մինչեւ 30 տարեկաններին: