⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ԳՈՐԻՍԵՑԻՆԵՐ. «ԳՈՐԻՍՈՒՄ ՈՉ ՈՔ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՏԻՊՈՒՄ, ԱՌԱՎԵԼԵՒՍ ԱՀԱԲԵԿՈՒՄ»

Արխիվ 12-16

ԳՈՐԻՍԵՑԻՆԵՐ. «ԳՈՐԻՍՈՒՄ ՈՉ ՈՔ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՏԻՊՈՒՄ, ԱՌԱՎԵԼԵՒՍ ԱՀԱԲԵԿՈՒՄ»


«Գորիսում նախընտրական վիճակը շատ նորմալ, ցիվիլ ձեւով է ընթանում: Չգիտես ինչու ուզում են կմեր քաղաքը կրիմինալի վերածեն, ինչ ասես, որ չեն գրում: Իբր պաշտոնատար անձիք ահաբեկում են աշխատակիցներին, նման բան չկա: Հերիք է մեր տեղը ինչ-որ մարդկի` ոմանց պատվերները կատարելով, Գորիսի ու գորիսեցու անունը գցեն: Մենք պատվով ժողովուրդ ենք, մեր ընտրությունն արդեն  կատարել ենք, ընտրելու ենք այն թեկնածուին ում մեր հարազատ կուսակցություն է առաջադրել, թող համբերեն կիրակի օրը դրանում կհամոզվեն: Մեզ ոչ ոք ոչինչ չի ստիպում, ոչ էլ առավել եւս ահաբեկում: Ամոթ է, գորսեցուն անհարիր բաներ են ստեղ-ընդեղ գրել տալիս, մնաց մի օր մեկ է էլի ուզում են իրենց կեղտոտությունները անեն»,- նման կարծիք հայտնեցին այսօր խմբագրություն դիմած մի խումբ գորիսեցիներ, ովքեր վրդովված էին մամաուլում շրջանառվող այն խոսակցություններից, թե իբր գորիսեցիներին ահաբեկում են եւ պարտադրում ում ընտրել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ