⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԴԻՄՈՐԴԸ ԴՈՒՐՍ ԿՀՐԱՎԻՐՎԻ ՔՆՆԱՍԵՆՅԱԿԻՑ

Արխիվ 12-16

ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԴԻՄՈՐԴԸ ԴՈՒՐՍ ԿՀՐԱՎԻՐՎԻ ՔՆՆԱՍԵՆՅԱԿԻՑ

 

Այսօր`հունիսի 6-ին, դիմորդները միասնական քննություն հանձնեցին «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայից: Ինչպես «Իրավունքին» տեղեկացրեցին ԳԹԿ-ից`«Հայոց լեզու եւ հայ գրականություն» հանձնող դիմորդների ընդհանուր թիվը 8000 է եղել: ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ այսօր այցելեց Երեւանի պետական համալսարան`դիմորդների հետ անձամբ շփվելու, լսելու քննությունից առաջ նրանց մտահոգությունները:  Իսկ մտահոգությունների մեծամասնությունը`քննական տոմսերն էին, կա՞ն արդյոք վիճահարույց առաջադրանքներ:

Պարոն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դիմորդները բոլոր ժամանակներում «ամենակարողն» են: Ուստի, պետք է միշտ զգոն լինել: Նկատի ունի, ժամանակակից տեխնիկական միջոցների բացառումը քննությունների ընթացքում:

Նախարարը հորդորեց քննության կազմակերպիչներին էլ ավելի ուշադիր լինել` կապի միջոցների հանդեպ. բջջային հեռախոսից կամ այլ կապի միջոցներից օգտվող դիմորդները դուրս անմիջապես դուրս կհրավիրվեն քննասենյակից:

Խոսելով միասնական քննությունների մասին, Ա. Աշոտյանն ընդգծեց, որ հանրապետությունում անցկացվող քննությունները բնականոն ընթացք ունեն, առայժմ որեւէ բողոք չի եղել:

ԿԳ նախարարը վստահեցրեց, որ վիճահարույց հարցեր թեստերում չեն լինի:

 

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ