⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ԲՈՒԴԱՂՅԱՆՆԵՐԻՑ Ո՞Վ Է ԵՂԵԼ ՄԵՔԵՆԱՅԻ ՂԵԿԻՆ

Արխիվ 12-16

ԲՈՒԴԱՂՅԱՆՆԵՐԻՑ Ո՞Վ Է ԵՂԵԼ ՄԵՔԵՆԱՅԻ ՂԵԿԻՆ


Մեր տեղեկություններով, երեկ երեկոյան ժամը յոթի սահամաններում Բուդաղյանները` հարբած վիճակում, իրենց Մոսկվայից եկած հյուրերի հետ գնացել են սպանվախ եղբոր` Ավետիք Բուդաղյանի գերեզման, որտեղ քեֆները լավը սկսել են բարձր տոնով խոսել ու քննարկել տեղի ունեցած ողբերգության մասին, որին մասնակցել է նաեւ մահացած Ավետիք Բուդաղյանի անչափահաս որդին` 18 տարին չլրացած Անդրեյը: Այնուհետեւ գերեզմանից տուն գնալու ճանապարհին, Արայիկ Բուդաղյանը այն աստիճան էր հարբել, որ մեքենանան, որի մեջ նստած էր նաեւ Անդրեյը, հարվածել է բորդյուրներին, ինչի հետեւանքով մեքենայի դիմացի մասն ամբողջությամբ շարքից դուրս է եկել: Թե մարմնական վնաս հասցվել է նարնցից որեւէ մեկին, թե ոչ, հայտնի է չէ: Քանի որ վերջիններս չեն դիմել ոստիկանություն, ըստ երեւույթին այն պատճառով, որ շատ հնարավոր է, որ սպիտակ ֆոլցվագեն ֆայտոն մոդելի` 444-44 պետհամարանիշներով մեքենայի ղեկին, նստած էր ոչ միայն Արայիկ Բուդաղյանը, այլ անչափահաս Անդրեյ Բուդաղյանը: Ոստիկանություն չդիմելու հանգամանքը իհարկե տարօրինակ է, սակայն սա առաջին դեպքը չէ մեր հանրապետությունում: 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ