⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ԳՈՐԾԱՐԱՐ.«ՄԵԾ ՀՈՒՅՍԵՐ ՉԵՄ ԿԱՊՈՒՄ ԷԴ ՍՏԱԽՈՍԻ ՀԵՏ »

Արխիվ 12-16

ԳՈՐԾԱՐԱՐ.«ՄԵԾ ՀՈՒՅՍԵՐ ՉԵՄ ԿԱՊՈՒՄ ԷԴ ՍՏԱԽՈՍԻ ՀԵՏ »

«Արդեն որոշում կա, էդ անաստվածը օրերս Հայաստանում կլինի: Բայց անկեղծ ասած ես մեծ հույսեր չեմ կապում էդ ստախոսի հետ, շատ եմ ուզում հավատալ, որ խիղճը կտանջի ճիշտ կասի, բայց մեկ է… Իմ ողջ ունեցվածքը ես կորցրել եմ, ու հույս չունեմ, որ, թեկուզ Աշոտի դատվելուց հետո ես այն կվերադարձնեմ»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց սնանկացման եզրին հայտնված գործարար Փայլակ Հայրապետյանը:Նշենք, որ երեկ Վրաստանի արդարադատության նախարարի կողմից որոշում է կայացվել Աշոտ Սուքիասյանի արտահանձնումը թույլատրելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական բաժնից:

ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը կազմակերպել Աշոտ Սուքիասյանի տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ