ԷՄԻԼ ՄԱՐԿ. ՙՀԱՍՑՐԵԼ ԷԻ ԿԱՐՈՏԵԼ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԸ՚
Արխիվ 12-16ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԸ՚
Ճանաչված մոդել ԷՄԻԼ ՄԱՐԿՆ արդեն բավականին ժամանակ է` գտնվում է արտասահմանում: ՙԻրավունքի՚ հետ իր վերջին հարցազրույցի ժամանակ Է. Մարկը նշեց, որ ժամանակավորապես հեռանում է նորաձեւության աշխարհից. ՙԿյանքը երբեմն ինձ լարվածության ու բազմաժանր դեպքերի հոսքի մեջ է պահում եւ մի պահ եկավ, երբ զենքերս վայր էի դրել ու հուսալքվել: Ես որոշ ժամանակ ֆոտոշարքերի տեսքով ասելիք չեմ ունենալու: Աստված տա ուրիշներն իմ փոխարեն ըստ արժանվույն այդ բացը լրացնեն՚:
Սակայն, երկարատեւ դադարից հետո, այնուամենայնիվ, պոդիումը չլքեց Էմիլ Մարկը եւ օրերս Մարսել քաղաքում մեր հայրենակցուհի, հայտնի դիզայներ Նաիրա Սարգսյանի նոր հավաքածուի ցուցադրության ժամանակ կրկին պոդիում բարձրացավ: ՙԻրավունքը՚ կապ հաստատելով Էմիլ Մարկի հետ` որոշ մանրամասներ պարզեց ինչպես նոր ցուցադրության, այնպես էլ մոդելի ապագա ծրագրերի մասին.
- Նոր եմ սկսել համագործակցել Նաիրայի հետ ու ուրախ եմ եւ հպարտ մեր հաջողակ հայրենակիցներով: Համոզված եմ, որ հետագայում էլ կհամագործակցենք: Երկարատեւ դադարից հետո պոդիում բարձրանալը շատ տպավորիչ էր ու նույնիսկ, կարելի է, ասել սպասված իմ կողմից, քանի որ հասցրել էի կարոտել նորաձեւության աշխարհը:
- Իսկ պատրաստվում ես հայրենիք վերադառնալ:
- Դեռեւս չեմ կարող ասել, թե երբ կվերադառնամ Հայաստան: Հիմա քննական շրջան է ինձ մոտ սկսվում: Պետք է Ֆրանսիայում երկու շաբաթից պաշտպանեմ մագիստրոսիս դիպլոմը եւ գրական թարգմանչի ու միջմշակութային հարաբերությունների մասնագետի որակավորում ձեռք բերեմ:
- Մոդել Էմիլ Մարկի վերադարձին կհաջորդի± նաեւ գրող Է. Մարկի վերադարձը:
- Թարգմանել եմ մի քանի պատմվածքներ եւ մտադիր եմ հրապարակել Պրոսպեր Մերիմեյի ՙԻլլի Վեներա՚ պատմվածքը: Իհարկե, շարունակում եմ ստեղծագործել, եւ մոտ ապագայում կատարածս թարգմանությունը կհրապարակվի եւ հասանելի կլինի մեր ընթերցասեր հասարակությանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
