⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ԱԿ-ՈՒՄ ԻՐԱՐ ԵՆ ՀՈՇՈՏՈՒՄ

Արխիվ 12-16

ԱԿ-ՈՒՄ ԻՐԱՐ ԵՆ ՀՈՇՈՏՈՒՄ

Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրների, վերջերս այդտեղ շատ կոնֆլիկտային մթնոլորտ է, որը հատկապես սրվել է այդ կուսակցության երիտասարդական կոնգրեսի համագումարից հետո: Լեւոն Զուրաբյանի եւ Արամ Մանուկյանի միջեւ մրցակցություն առկա էր նաեւ մինչեւ այդ, սակայն համագումարը ծայրահեղ սրման պահ դարձավ: Ասում են, որ ՀԱԿ երիտասարդությունն է կիսվել այդ երկուսի կողմնակիցների հակամարտող ճամբարների, եւ երկուսն էլ կատաղի կռիվ են տալիս, թե ով ավելի շատ յուրայիններ կունենա երիտասարդական կառույցի խորհրդում: Բանը նույնիսկ հասել է Լեւոն Զուրաբյանի եւ Արամ Մանուկյանի որդու` Արենի միջեւ սեռական հայհոյանքներով վեճերի, ու երկու թեւերի միջեւ կենացները գնալով քաղցրանում են: Ոմանք ենթադրում են, որ դա պայքար է ԼՏՊ-ի իրավահաջորդ լինելու համար, քանզի ՀԱԿ առաջնորդին տարիքը ակնհայտորեն թույլ չի տա մասնակցել 2018-ի նախագահական ընտրություններին: Սակայն տեղյակ մարդիկ մատնանշում են այլ հանգամանք: Բանն այն է, որ ծերուկը ոչ քիչ ֆինանսական միջոցներ է ճարել, դրանք ներդրվում են հենց երիտասարդական կառույցի մեջ, որի առջեւ խնդիր է դրվել մեծ թափով բոլոր բնակավայրերում ստեղծել մասնաճյուղեր, որոնք պետք է նաեւ ՀԱԿ-ից դուրս գտնվող բողոքավոր երիտասարդության համախմբման օջախներ դառնան: Եվ հիմա այդ կատաղի մրցակցությունը զգալի մասով պայմանավորված է հենց այդ ֆինանսներին տիրանալու մղումով:

Ա. ԱՐԱՄՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ