⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ԸՆՏՐԱԿԱՆ ԿՐՔԵՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ ԵՆ

Արխիվ 12-16

ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ԸՆՏՐԱԿԱՆ ԿՐՔԵՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ ԵՆ

Հունիսի 8-ին Գորիս եւ Ջերմուկ քաղաքներում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ: Առաջին հայացքից թվում է, թե Գորիս քաղաքում կրքերն ավելի շատ են լինելու, քան Ջերմուկում, սակայն այստեղ եւս լարված իրավիճակ է: Թեկնածուները, որոնք պետք է իրար հետ մրցեն, գործող քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը եւ ՙՋերմուկշին՚ ՓԲԸ տնօրեն Կորյուն Ստեփանյանը, ըստ տեղացիների, ընկերներ են եղել, ավելին` նույնիսկ նրանց մոտ քավորսանիկական հարաբերություններ էլ կան: Սակայն, կրկին ըստ ջերմուկցիների, այդ կիսաբարեկամական ու ընկերական հարաբերությունները գնալով լարվել են` ոչ ավել ոչ պակաս, Ազգային ժողովում ժամանակ առ ժամանակ ՙգաստրոլներ՚ տվող պատգամավոր Աշոտ Արսենյանի թեթեւ ձեռքով, ով մի լավ մատ է թափ տվել իր ՙՋերմուկ գրուպ՚ ընկերության աշխատակիցների վրա ու ահաբեկել` ասելով, եթե իր թեկնածուին` Վարդան Հովհաննիսյանին ձայն չտան, վատ է լինելու: Արսենյանին օգնության է հասել նաեւ գործող քաղաքապետի եղբայրը` Զավեն Հովհաննիսյանը, ով, ի դեպ, Ջերմուկ քաղաքի էլցանցերի պետն է, նա եւս իր հիմնարկում նույն զգուշացումն է արել, իսկ հակառակ դեպքում` այս երկուսն էլ խոստացել են մարդկանց ազատել աշխատանքից:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ