⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

Արխիվ 12-16

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

Հունիսի 3-ին հանրապետությունում մեկնարկում են միասնական քննությունները: Այդ մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) արտաքին համագործակցության բաժնի պետ ԱՐԱ ԻՍՊԻՐՅԱՆԸ:

Դիմորդները միասնական քննություն կհանձնեն`«Կենսաբանություն»,«Աշխարհագրություն»,«Ընդհանուր պատմություն» առարկաներից: Ա. Իսպիրյանի փոխանցմամբ` հունիսի 3-ի միասնական քննություններին մասնակցում է մոտ 2000 դիմորդ:
«Այս տարի ընդունելության քննությունների ընթացակարգի հետ կապված որեւէ էական փոփոխություններ մենք չունենք: Սակայն ունենք փոփոխություններ որոշ առարկաների շուրջ` թեստերի կառուցվածքում»,- ասաց Ա. Իսպիրյանը:
ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետը նաեւ տեղեկացրեց, որ միասնական քննությունների առաջին փուլի համար հայտագրվել են 12.500 դիմորդ:

Նշենք, որ դիմում հայտերի ընդունման երկրորդ փուլը կմեկնարկի հունիսի 25-ին եւ կտեւի մինչեւ հուլիսի 2-ը: Երկրորդ փուլին կարող են մասնակցել բանակից զորացրվածները, քոլեջի շրջանավարտները, ինչպես նաեւ արտասահմանյան ուսումնական հաստատություններն ավարտող մեր հայրենակիցները:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հ.Գ.- Իսկ թե ինչ փոփոխություններ կան քննական առարկաների հետ կապված, ապա այդ մասին Ա. Իսպիրյանի պարզաբանումները կներկայացնենք «Իրավունք-Հետաքննության» վաղվա համարում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ