Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` ՀԱԿ երիտասարդական կառույցում շարունակվում են կոնֆլիկտները Լեւոն Զուրաբյանի եւ Արամ Մանուկյանի թիմերի միջեւ:
Արամ Մանուկյանին հաջողվեց կառույցի ղեկավար մարմիններում ունենալ մեծամասնություն, սակայն ԼՏՊ-ն ֆինանսների տնօրինման հարցը վերապահել է Լեւոն Զուրաբյանին: Ըստ աղբյուրի` դա բերել է երկու պատգամավորների անձնական հարաբերությունների էլ ավելի վատթարացմանը, քանզի ՀԱԿ խմբակցության ղեկավարը ելնելով անձնական հակակրանքից` տարբեր պատրվակներով միշտ ձգտում է ձգձգել ֆինանսների տրամադրումը, եւ փորձում է արամմանուկյանական երիտասարդական մեծամասնությանը նվաստացնել, ամեն մի անգամ չնչին ֆինանսական հատկացման համար անձամբ երկար-բարակ հաշվետվություններ պահանջելով: Ասում են, որ անգամ երիտասարդական կոնգրեսի խորհուրդը նույնիսկ մտադիր է գրավոր բողոքով դիմել ՙծերուկին՚: