⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ՀԱՄԼԵՏԸ ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆՆ Է

Արխիվ 12-16

ՀԱՄԼԵՏԸ ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆՆ Է


Մայիսի 30-ին Համազգային թատրոնի բեմ բարձրացավ Վ. Շեքսպիրի «Համլետ» ողբերգությունը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Չալդրանյանի ռեժիսուրայով, ով նաև բեմազգեստների հեղինակն ու բեմանկարիչն է:

Թատրոնի տնօրեն, դերասան ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ՝ ներկայացման Համլետը, «Իրավունքի» հետ զրույցում տեղեկացրեց, որ ներկայացման համար հատուկ նկարահանումներ են կատարվել Շեքսպիրի հայրենի քաղաքում՝ Ստրադֆորդում, Մեծ Բրիտանիա: «1880 թվականից ի վեր Համլետի բազմաշերտ կերպարն իր փայլուն մեկնաբանություններն է գտել հայ թատրոնի պատմության էջերում, տաղանդավոր դերասանների կատարմամբ. հավերժ խոնարհում նրանց բոլորի հիշատակին: Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է 21-րդ դարում շարունակել դրամատուրգիայի պատմության ամենաբարդ և ամենահարուստ կերպարի՝ Համլետի բացահայտման ճանապարհը»:

Բեմականացման ռեժիսոր ՎԻԳԵՆ ՉԱԼԴՐԱՆՅԱՆՆ էլ իր խոսքում ասաց, որ արվեստագետի համար Շեքսպիրի «Համլետ» ողբերգությունը բեմադրելը մեծ քննություն է. «Շեքսպիրյան տիրույթում ստեղծագործելը՝ գերագույն երջանկություն է: Ժամանակն ու քաղաքակիրթ աշխարհը թելադրում են 400-ամյա ողբերգության նոր մեկնաբանություններ:

Բացառելով մերօրյա մոդեռնիստական բեմադրական մեթոդները՝ փորձել եմ հավատարիմ մնալ ստեղծագործության բեմականացման դասական ոգուն ու սկզբունքներին: Բեմադրության շեշտադրումը բոլոր ժամանակների մեծագույն մտավորականի՝ Համլետի առեղծվածային կերպարի բացահայտումն է՝ հավերժ արդիական, փիլիսոփայական իր հարցադրումներով. Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ, / Տանե՞լ գոռ բախտի պարսաքարերը և սլաքները, / Թե՞ զենք վերցնել ցավ ու վշտերի մի ծովի ընդդեմ...»:

Նշենք, որ Համազգայինի հիմնադիր Սոս Սարգսյանի մահվանից հետո «Համլետ»-ը թատրոնի առաջին պրեմիերան է և նվիրվում է Վարպետի հիշատակին: Նախագիծը միաժամանակ ազդարարում է Համազգային թատրոնի շենքի կառուցման համար նախատեսվող դրամահավաքի սկիզբը:

Նախագիծն իրականացվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ:

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ