⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՄԱՐԴԿԱՆՑ ՊԵՏՔ ՉԷ ՀԵՏ ՊԱՀԵԼ ՙԽՈՊԱՆԻՑ՚

Արխիվ 12-16

ՄԱՐԴԿԱՆՑ ՊԵՏՔ ՉԷ ՀԵՏ ՊԱՀԵԼ ՙԽՈՊԱՆԻՑ՚

Օրերս ՙՍոցիոմետր՚ անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը նշել էր, թե արտագաղթողների թվաքանակով առաջին տեղում Գեղարքունիքի մարզն է: Թե ինչով է դա  պայմանավորված, ՙԻրավունքը՚ հետաքրքրվեց Գեղարքունիքի մարզպետ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ.
- Շատ պարզ է, աշխատատեղերի բացակայության պատճառով:
- Իսկ ինչ-որ քայլեր ձեռնարկվո±ւմ է մարզպետարանի կողմից:
- Իհարկե, քայլեր ձեռնարկվում են, բայց այդ քայլերով հնարավոր չէ միանգամից նման խնդիրներ լուծել: Աշխատատեղեր ստեղծելու համար բավականին մեծ ներդրումներ են պետք, որպեսզի իրականացվեն տեղական հումքի վրա: Իսկ մեզ մոտ բացակայում են ե°ւ տեղական հումքը, ե°ւ նման ներդրումները: Հիմնականում գյուղատնտեսության ոլորտում բավականին մեծ ներդրումներ են իրականացվում, եւ այդ ուղղությամբ բավականին աշխատանքներ տարվում են:
- Այսինքն` մարդկանց արտագաղթից հետ պահելու լուծում այս պահին չկա±:
- Մարդկանց պետք չէ հետ պահել, այլ պետք է հնարավորություն ստեղծել, որպեսզի իրենք գնան արտագնա աշխատանքի եւ գումարներ աշխատեն` հետ գան: Հիմնականում մեր մարզը բոլոր ժամանակներում հենց արտագնա աշխատանքով է զբաղվել: Եվ դա այսօր չէ, որ մարդիկ արտագաղթում են: Խորհրդային տարիներին Գեղարքունիքի մարզից արտագնա մեկնողների թիվն ավելի բարձր էր, քան այսօր է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ