⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՙԿԱՏԱՂԻ՚ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ՈՒ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՉՍՏԱՑՎԱԾ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ

Արխիվ 12-16

ՙԿԱՏԱՂԻ՚ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ՈՒ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՉՍՏԱՑՎԱԾ ԱՌԱՋԻՆ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ


Խորհրդարանական ընդդիմությունն ու այլընտրանքային ուժերի կարկառուն դեմքերը անհամբեր սպասում են  կառավարության հարմար ներկայացուցչի, ով կա°մ ինչ-որ հարցից անտեղյակ կլինի, կա°մ էլ քաղաքավարությունից ելնելով` համապատասխան արձագանք չի տա իրենց մտքի ՙգոհարներին՚, եւ իրենք էլ կանցնեն ՙկատաղի՚ հարձակման: Երեկ կայացած ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ՙԺառանգություն՚ խմբակցության ՙԱզատ դեմոկրատ՚ անցյալով մերօրյա ՀՀՇ-ական Ալեքսանդր Արզումանյանը եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը որոշեցին իրենց հարցերով ՙբզկտել՚ դեռ նոր ՀՀ փոխարտգործնախարար նշանակված ՄԱԿ-ում Հայաստանի արդեն նախկին մշտական ներկայացուցիչ ԿԱՐԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ, ում առաջին աշխատանքային օրն էր նախարարությունում: Արդյունքում, Կ. Նազարյանը բարեկամաբար նշում էր, որ հավելյալ կուսումնասիրի եւ կմեկնաբանի, բացատրում, որ նոր է նախարարությունում, մինչդեռ վերջիններս առավել մեծ հիստերիա էին բարձրացնում: Իսկ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի դիտարկմանն ի պատասխան` Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԸ շարունակեց հոխորտալ. ՙՀա ինչ անենք` նոր ա, թող սովորի՚:
Ինչեւէ, պարոն փոխարտգործանախարար, միշտ չէ, որ Ազգային ժողովի նիստերը համընկնում են միջպետական կարեւոր իրադարձությունների հետ, չէ± որ տիկնայք եւ պարոնայք, պարզապես ՙվառված էին՚ Մաքսային միության անդամակցության գաղափարից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ