⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՆԱԶԱՐԲԱԵՎԸ ՊԱՐԶԱՊԵՍ ՍՏՈՒՄ Է

Արխիվ 12-16

ՆԱԶԱՐԲԱԵՎԸ ՊԱՐԶԱՊԵՍ ՍՏՈՒՄ Է

Նազարբաեւը խոսում է այն մասին, որ իբր երբ Հայաստանը անդամակցել է ՄԱԿ-ին, ապա նրա սահմանները դրանով ամրագրվել կամ ճանաչվել են: Չկա նման բան: Անդամակցումը ՄԱԿ-ին կապ չունի ոչ երկրի ճանաչման, ոչ էլ, առավել եւս, սահմանների ճանաչման հետ,-իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է Կանադայում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ ԱԳՆ նախկին խոսնակ, միջազգայնագետ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԸ.
-Խոսքերս հաստատելու համար վկայակոչեմ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի եւ Անվտանգության խորհրդի համապատասխան պաշտոնական փաստաթղթերը: Դեռեւս 1950թ. մարտի 8-ին ՄԱԿ-ի այդ ժամանակվա Գլխավոր քարտուղարը` Թրիգվի Լիին (Trygve Lie), պաշտոնական նամակով եւ առդիր 5 էջանոց հուշագրով անդրադարձել է տվյալ հարցին, տվել սպառիչ պարզաբանում. ՄԱԿ-ին անդամակցելը չունի որեւէ ճանաչման իրավական հետեւանք:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր պաշտոնական նամակի հենց սկզբում միանշանակ արձանագրում է, որ ճանաչման հարցը ՄԱԿ-ի անդամակցության հարցի հետ կապելը ՙչարաբաստիկ է` գործնական եւ սխալ է` իրավական տեսության առումներով՚:
Նշյալ պարզաբանումը` որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ S/1466 գրություն` ՙՀուշագիր ՄԱԿ-ում ներկայացված լինելու խնդրի իրավական հարցերի վերաբերյալ՚ (United Nations Security Council, Memorandum on the Legal Aspects of the Problem of Representation in the United Nations, General, S/1466, 9 March 1950) վերնագրով հրապարակվել է հաջորդ օրը` 1950թ. մարտի 9-ին, այսինքն` դրան տրվել է ՄԱԿ-ի շրջանակում հնարավոր ամենաբարձր իրավական կարգավիճակը:
Հուշագիրը նաեւ վերահաստատել է միջազգային հանրային իրավունքի մեջ հնուց ի վեր գոյություն ունեցող այն հիմնադրույթը, որ ՙՆոր պետության կամ գոյություն ունեցող պետության նոր կառավարության ճանաչումը միակողմանի գործողություն է, որը ճանաչող կառավարությունը կարող է շնորհել կամ մերժել՚:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ