⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

՛՛ԳՈՐԻՍԵՑԻՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՆԴԵՊ ԴՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՈՒՆԻ՛՛

Արխիվ 12-16

՛՛ԳՈՐԻՍԵՑԻՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՆԴԵՊ ԴՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՈՒՆԻ՛՛

 

Թե մոտավոր ինչ արդյունքներ կգրանցվեն հունիսի 8-ին Գորիսում կայանալիք ՏԻՄ ընտրություններում, եւ թե ում է գորիսեցին ավելի շատ տեսնում քաղաքապետի պաշտոնում, հարցերի պատասխանը ստանալու համար<<Սոցիոմետր>>անկախ սոցիոլոգական կենտրոնը հարցումներ է իրականացրել Գորիսում: Կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանր մեզ հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Վաչագան Ադունցի վերաբերյալ հարցումներին՝ նշեց.

- Ադունցը, քանի որ բավականին երկար աշխատել է Գորի-սիՋՕԸ-ի պետի պաշտոնում, բոլորը նրան ճանաչում են, բոլորը շատ բարձր են գնահատում նրա վարկանիշը: Նրա ընտրվելու հավանականությունը, որպես քաղաքապետ, միանշանակ ավելի բարձր է, քան Յոլյանինը: Ադունցին քաղաքապետի պաշտոնում տեսնում են ավելի շատ մեծահասակները:  Հարցմանը մասնակցել է բնակիչների75 տոկոսը, մնացածը պասիվ են եւ չեն մասնակցի ընտրությանը: Ադունցին բնակչությունը բնութագրել են որպես խելացի եւ բանիմաց, կիրթ, զարգացած, ազնիվ, արդար եւ համեստ, հինգ տոկոսն էլ նշել է. ՙՄնացածից լավն է՚ եւ այլն: Անդրադառնալով Գորիսում Սուրիկ Խաչատրյանի վարկանիշին` պարոն Ադիբեկյանը նշեց.

- Հարցումներից պարզվել է, որ Գորիսի բնակիչների մեծ մասը` յոթանասուն տոկոսը, Սուրեն Խաչատրյանի հանդեպ դրական վերաբերմունունի` ընդգծելով, որ նա դրական ազդեցություն է ունեցել քաղաքի զարգացման մեջ: Մենք փորձեցինք հաս-կանալ նաեւ, թե ինչպես է բնակչության վրա ազդել վերջին միջադեպը, եւ պարզվեց, որ Խաչատրյանին իր տան բակում կատարված սպանության համար շատերը չեն էլ մեղադրում` վստահ, որ այդպես կվարվերիրենցից յուրաքանչյուրը,  ասում են` ով էլ լիներ նրա փոխարեն, այդպես կվարվեր: Գորիսում Սուրիկ Խաչատրյանի կողմնակիցները երկու անգամ ավել են, քան` ընդդիմությունը: Հարցումներին մասնակցած գերակշռող մասը նշել են, որ Սուրիկ Խաչատրյանը մարզպետ եղած ժամանակ կատարել է այն ամենը, ինչը անհրաժեշտ էր մարզի համար, նույնիսկ` ավելին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ