⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Ո՞ՒՄ ՋՐԱՂԱՑԻՆ Է ՋՈՒՐ ԼՑՆՈՒՄ ԷԳՈՅԱՆԸ

Արխիվ 12-16

Ո՞ՒՄ ՋՐԱՂԱՑԻՆ Է ՋՈՒՐ ԼՑՆՈՒՄ ԷԳՈՅԱՆԸ


Հեռվից քննադատելը կամ խորհուրդ տալը միշտ էլ հեշտ է եղել: Կանադահայ անվանի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը հիմա էլ աշխարհին որոշել է ցույց տալ, թե հայերս ամենակոռումպացված երկրում ենք ապրում ու մայիսի 31-ին` «Հայկական վերածնունդ» շարժման Տորոնտոյի մասնաճյուղի կազմակերպած համաժողովին կներկայացնի իր նոր, Հայաստանում կոռուպցիայի մասին պատմող ֆիլմը` «Լուսավորիչը»:
Ինչպես ասում են` դուշմանը տնից կլինի, միթե այսօր Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Էգոյանը այլ բան չուներ նկարահանելու, քան կոռուպցիային անդրադառնալն էր: Իհարկե, չենք ասում, որ Հայաստանում կոռուպցիա չկա, բայց արդյո՞ք Էգոյանը պետք է դրանով զբաղվի:

Իր «Արարատ» ֆիլմով վերջինս աշխարհին համոզեց, թե մենք ուռող ու սեքսի մեռած ազգ ենք եւ ձեռքի հետ էլ հիշում ենք մեր ցեղասպանությունը, հիմա էլ որոշել է վստահեցնել, որ այդքանի հետ մեկտեղ կոռումպացված ենք, նույնքան զզվելի, որքան մեր ատելի հարեւանները:
Ի վերջո, սրանով ում ջրաղացին ենք ջուր լցնում: Սա էլ մի կողմ, ուշագրավ է հատկապես վերոնշյալ օրը նախատեսված համաժողովի թրելլերը, որտեղ մեր երկրի կարկառուն ակտիվիստները վերածվել են էգոյանական ֆիլմի դերասանների: Այս հարցում, իրոք, Ա. Էգոյանը կամ համաժողովի մասնակիցները չեն սխալվել. ո՞ւմ համար գաղտնիք չէ, որ որոշ ակտիվիստների ուզածն էլ հենց դա չէր` մեյմունություն անելով հայտնվել էկրաններին ու Արեւմուտքից սնվել` հերթական շրջագայությունն ապահովելու համար:
Ի դեպ, վերջերս էլ Կաննի փառատոնում Ատոմ Էգոյանի «Գերուհին» է ցուցադրվել, ինչը հանդիսատեսի դժգոհության բացականչություններին եւ եվրոպական ու ռուսական լրատվամիջոցների բավական խիստ գնահատականներին է արժանացել: Անգամ առաջադեմ Եվրոպան ու պահպանողական Ռուսաստանն են այս հարցում համամիտ` Ա. Էգոյանը հետընթաց է ապրում եւ այլեւս ասելիք չունի:
Ինչեւէ, մեր սփյուռքահայ բարեկամ Ատոմ Էգոյան, քո անունը փրկելու համար մի՛ խայտառակիր ազգիդ: Տան աղբը դուրս չեն հանում, իսկ կոռուպցիան մեր երկրի ախտն է, ինչը ինքներս պետք է մաքրագրենք:

Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ