⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՙ«ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԸ ԿՄԵԿՆԻ ՀՅՈՒՐԽԱՂԵՐԻ

Արխիվ 12-16

«ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԸ ԿՄԵԿՆԻ ՀՅՈՒՐԽԱՂԵՐԻ


Օրերս Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Բարեկամություն» պարային համույթի հերթական համերգը` հին ու նոր պարային գեղեցիկ համարներով:


«Իրավունքի» հետ զրույցում «Բարեկամություն» պարային համույթի գեղարվեստական ղեկավար ՆՈՐԱՅՐ ՄԵՀՐԱԲՅԱՆՆ ասաց, որ երեւանյան այս համերգը կազմակերպվել է հատուկ հյուրախաղերից առաջ, որպեսզի օտար բեմերում էլ ավելի լավ ներկայացնեն նախատեսված ծրագիրը. «Բարեկամություն» պարային համույթը եկող ամսվա վերջերին հյուրախաղերով հանդես կգա Ֆրանսիայում եւ Իսրայելում:

«Մենք պետք է ներկայացնենք մեր արվեստը բարձր մակարդակի վրա: Դա մեզ համար շատ կարեւոր է: Ի դեպ, համերգները կանցկացվեն Ֆրանսիայի եւ Իսրայելի հեղինակավոր հանդիսասրահներում»,- նշեց «Բարեկամություն» պարային համույթի գեղարվեստական ղեկավարը:

Ն. Մեհրաբյանն «Իրավունքին» նաեւ ասաց, որ երեւանյան համերգին, ի  դեպ, մասնակցում էին իրենց առաջին քայլերն անող պարողներ. «Նրանք դեռ կհղկվեն, էլ ավելի կկատարելագործվեն: Նոր սերնդի մուտքը համույթ դանդաղ գործընթաց է»:

Նշենք, որ համերգը, կայացավ մեծ հաջողությամբ:

 

 

Նյութը եւ լուսանկաները՝ Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

 



Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ