⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Վ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ ԲԵՄԱԴՐԱԾ ՙՏԻԿԻՆ ՄԻՆԻՍՏՐՈՒՀԻՆ՚ ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՉԷ

Արխիվ 12-16

Վ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ ԲԵՄԱԴՐԱԾ ՙՏԻԿԻՆ ՄԻՆԻՍՏՐՈՒՀԻՆ՚ ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՉԷ

Մայիսի 29-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կկայանա Բ. Նուշիչի ՙՏիկին մինիստրուհին՚ ներկայացման պրեմիերան` հրավիրված ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի բեմադրությամբ: ՙԻրավունքի՚ հետ զրույցում թատրոնի տնօրեն ԿԱՐՈ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ տեղեկացրեց, որ ներկայացման մեջ զբաղված են Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնի 30-ից ավելի դերասաններ:
Ի դեպ, ներկայացման անունը լսելիս հանրության մեջ միանգամից ասոցացվում է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, սակայն ՙՏիկին մինիստրուհին՚ որեւէ կապ չունի Հասմիկ Պողոսյանի հետ, քանի որ այն Բ. Նուշիչի մինիստրուհին է. ՙԱմենեւին էլ մեր նախարարի հետ կապ չունի: Այս պիեսը Բ. Նուշիչը 100 տարի առաջ է գրել, իսկ մեր թատրոնում այն բեմադրվել է 1949 թվականին, ի±նչ կապ կարող է ունենալ մեր նախարարի հետ՚,- նշեց Կ. Շահբազյանն ու տեղեկացրեց առաջիկայում բեմադրվող ներկայացումների եւ թատրոնի տեխնիկական վերանորոգման մասին. ՙՎերանորոգման հարցն ուժի մեջ է, բայց քանի դեռ ժամկետները հստակ չեն, մեր հունով առաջ ենք գնում: Նախատեսվում են նոր ներկայացումներ` Գ. Սունդուկյանի ՙԷլի մեկ զոհը՚, Ժորա Հարությունյանի ՙՈւշ լինի, նուշ լինի՚ երաժշտական ներկայացումը: Առաջիկայում` փորձում ենք աշնանը նոր ներկայացում հանձնել հանդիսատեսի դատին: Մի խոսքով աշխատում ենք, երբ վերանորոգումը լինի, կընդհատենք` կրկին շարունակելու ակնկալիքով՚:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ