⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Լավ է ուշ, քան երբեք.

Արխիվ 12-16

Լավ է ուշ, քան երբեք. տարիների անգործությունից հետո ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԻ քստմնելի արտահանձնման հարցով զարմանալիորեն տեղից շարժվեցին եվրոպացիք: ԵԽԽՎ` իրավական հարցերի եւ մարդու իրավունքների կոմիտեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Եվրոպական կոնվենցիայի 12-րդ հոդվածի կիրառումը` դատապարտվածների հանձնման վերաբերյալ, Ռամիլ Սաֆարովի գործով: ԵԽԽՎ կայքում հրապարակված հայտարարության մեջ կոմիտեն դա անվանել է ՙմիջազգային հարաբերություններում եւ օրենքի գերակայության հարցերում բարի մտադրությունների սկզբունքի խախտում՚: Բայց մի շտապեք ուրախանալ, դա ընդամենը բանաձեւի նախագիծ է` բրիտանացի պատգամավոր Քրիստոֆեր Չոուփի զեկույցի հիման վրա, եւ քննարկմանը ներկայացվելու է այս տարվա ընթացքում: Այսինքն, նույնիսկ այդ մեղմ կշտամբանքի քննարկումը կարող է տեղի ունենալ ՙէշի զատկին՚:
Իզուր չէ, որ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ գլխավորում է Շախմատի ֆեդերացիան: Երեկ Ցեղասպանության 100-ամյակի պետական հանձնաժողովի նիստում նա հանդես եկավ լավ կշռադատված ելույթով, որը նաեւ պարունակում է զարմանալի ճշգրտությամբ հաշվարկված քաղաքական շախմատային քայլ: Հայտնելով հանդերձ, որ 2015-ի ընթացքում ու հատկապես ապրիլի 24-ին Հայաստան այցելելու հրավեր է ուղարկված մի շարք պետությունների ղեկավարներին, նա ՙշախ՚ դրեց մեր դարավոր թշնամուն. ՙԵթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան եւ ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան: Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին եւ առերեսվելու Հայոց ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին՚: Հիմա գան` չի լինի, չգան` չի լինի...
Բայց զարմանալիորեն ակտիվացել են չհայ թափթփուկները, եւ այդ թվում ՙվտարանդի՚, իսկ ավելի ճիշտ` վտարանտեր գրող ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԸ, որը հայտնի է քրեական հանցագործություն կատարելուց հետո Հայաստանից փախչելով եւ Ադրբեջանից ՙԽոջալուի համար՚ ներողություն խնդրելով: Ահա թե ինչ զարմանալի գարշանք է տարածել այդ տականքը. ՙՄեր ամբողջ սերը, ատելությունը, բոլոր զգացմունքերն արտահայտվում են մահով, մարդակերությամբ, իրար ուտելով, լափելով: Մենք 1915 թվականին չէ որ ցեղասպանվել ենք: Մեր ամբողջ մշակույթն իր ուղն ու ծուծով ցեղասպանություն ու մարդակերություն է: Անձի հեղափոխությունը, իրական հեղափոխությունը, հենց սրա ըմբռնումից է սկսում, եւ ուրիշ ոչ մի բանից՚:  
Չհայ տարբերակով, ինքնության ժխտման ճանապարհով ընթանում է եւ ՙԺառանգություն՚ կուսակցության մամլո խոսնակ ՀՈՎՍԵՓ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ: Նա էլ հայտարարում է հետեւյալը. ՙԵս հպարտ չեմ, որ հայ եմ: Չեմ ընդունում, երբ հպարտանում են իրենց ազգային պատկանելությամբ: Չնայած հասկանում եմ այդ մարդկանց, քանի որ ինքս էլ փոքր ժամանակ նման կերպ կարող էի արտահայտվել՚: Այնուհետ մի բոլ-բոլ փիլոյաբանելով ֆաշիզմի, ռասիզմի եւ քաղաքացիական արժեքների մասին` նա վերջում եզրակացնում է. ՙՈւրեմն ես հպարտ չեմ որ հայ եմ: Ես ընդամենը ուրախ եմ հայ լինելու համար: Իսկականից որ, ՙԱպե հա±յ ես: Կայֆ ա, չէ±՚: Եվ զարմանալով հանդերձ, մնում է հռետորական հարց ուղղել` արդյո±ք կուսակցության մամլո խոսնակը տվյալ դեպքում արտահայտում է կուսակցության պաշտոնական տեսակետը:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ