⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՙԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԱԳ ԼՈՒԾԵԼ ԵՆ ԻՄ ԽՆԴԻՐԸ՚ԵԼ ԵՎ ԼՈՒԾԱՐԵԼ՚

Արխիվ 12-16

ՙԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԱԳ ԼՈՒԾԵԼ ԵՆ ԻՄ ԽՆԴԻՐԸ՚

ՀՀԿ 15-րդ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իմ անունը բնակարանային խնդրի հետ կապված հնչեցնելուց հետո մայիսի 26-ին ՙԱ1+՚-ի լրագրողի կողմից հարցադրումների իմ պատասխանները ներկայացվել են մեկնաբանություններով, որոնք պարունակում են որոշակի անճշտություններ:
Իրականում երկու տարի առաջ իմ կողմից  ՀՀ նախագահի առջեւ հարց է բարձրացվել, եւ այն լուծվել է հենց իր հանձնարարությամբ մեր մարզում իրականացվող ծրագրերի շրջանակներում  ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն:
Բազմաթիվ հեռախոսազանգերը եւ հարցադրումները, որոնք չգիտես ինչու` պարունակում էին քաղաքական ենթատեքստեր, ինձ հանել են հունից, եւ շատ հարցերի պատասխանել եմ առանց երկար մտածելու եւ չեմ պատկերացրել, որ իմ խոսքը կարող է ներկայացվել երկակի ստանդարտներ կիրառելով:
Կրկնում եմ, որ ես ոչ մի կուսակցության անդամ չեմ, չեմ զբաղվում քաղաքականությամբ եւ պետք չէ գյուղացու խնդիրները քաղաքականացնել:
Ես մշակույթի բնագավառի ներկայացուցիչ եմ, իմ հարցը գոյություն է ունեցել դեռեւս 90-ականների սկզբից եւ իր լուծումը ստացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում` հրատապ լուծում պահանջող ծրագրերի շրջանակներում:
Ուզում եմ նաեւ նշել, որ իմ ներկա խնդիրները վերաբերել են իմ ամենօրյա հոգսերին եւ ոչ թե պետական աջակցության տրամադրման գործընթացին:
Ինչ վերաբերում է Հանրապետականի  հասցեին տպագրվածին, ապա հավաստիացնում եմ, որ խոսքը վերաբերել է գյուղացու խնդիրները քաղաքականությունից դուրս տեսնելուն եւ այդ խնդիրները այս կամ այն քաղաքական ուժի օգտին կամ դեմ պետք չէ մեկնաբանել:
Նաեւ ավելացնեմ, որ հարցի հետ կապված եղել են արագ արձագանքներ եւ տեղի ղեկավարները օգնում են, որ իմ բնակարանի հետ կապված թերությունները վերացվեն:

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ