⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ԽՈՒՃԱՊՆ ՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ԽՈՒՃԱՊՆ ՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Ուջանում եւ Աշտարակի մի քանի այլ գյուղերում քաոս է տիրում: Հայտարարություն են տարածել, թե վարունգ, պոմիդոր եւ այլ բանջարեղեն իզուր չաճեցնեն, քանի որ ամռանը ջուրը 20 օրով կտրելու են: Ավելին` միեւնույն ժամանակ պահանջում են 1 տարվա ջրի գումարը` արդեն իսկ խուճապի մեջ հայտնված գյուղացիներից: Ինչպես ասում են` ՙկարկուտը ծեծած տեղն է ծեծում՚, եւ սա էլ քիչ էր` գյուղացիներից շատերը ստիպված են եղել դեղձի, նռան, թզի ծառերը կտրել, քանի որ ցուրտը տարել է: Մարդիկ միակ ելքը տեսնում են արտագաղթելու մեջ` նշելով. ՙԱյլապես պիտի մնանք պարապ ու սոված՚: Ի±նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Արագածոտնի մարզպետը, եւ գյուղերն ինչո±ւ են կանգնել նման խնդրի առաջ, ՙԻրավունքը՚ հետաքրքրվեց Արագածոտնի մարզպետ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻՑ.  
- Չկա այդպիսի բան, ինչպե±ս կարող են ցուցանակ փակցնել, թե 20 օր ջուր չի լինելու: Նախապես էլ, ջրի գումարները չեն հավաքվում: Ես անմիջապես այսօր այդ հարցը կքննարկեմ ու կուսումնասիրեմ խնդիրը: Ես առաջին անգամ եմ լսում այդպիսի բան:
Հետո էլ ասում են գյուղում լուրերը շուտ են տարածվում, մինչդեռ մարզպետը եկավ Երեւան, մասնակցեց ԱԺ Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին, նոր ՙԻրավունքից՚ իմացավ, որ իր ենթակայության տակ գտնվող գյուղերում լուրջ խնդիր կա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ