⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՙԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԲՀԿ-Ն ՀՀԿ-ԻՆ ՎՆԱՍ ՉԻ՞

Արխիվ 12-16

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԲՀԿ-Ն ՀՀԿ-ԻՆ ՎՆԱՍ ՉԻ՞

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` Կոտայքի նորընտիր մարզպետ, ՀՀ նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նոր աշխատանքի անցնելուն զուգահեռ` հետաքրքրվում է, թե պետբյուջեից ֆինանսավորվող հաստատություններում աշխատողները ինչ կուսակցական պատկանելություն ունեն: Ըստ նույն աղբյուրի` Հարությունյանին զայրացրել է այն փաստը, որ կարեւոր օղակներում ԲՀԿ-ականներ են աշխատում: Թե ի՞նչ է իրականում կատարվում Կոտայքի մարզպետարանում, «Իրավունքը» պարզեց հենց ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ.
-Ես շատ դժվար եմ բարկանում, եւ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
- Ըստ Ձեզ, ի՞նչը կարող է նման խոսակցությունների պատճառ դառնալ:
- Ինձ զանգահարել են, եւ ասել եմ, որ դա չի համապատասխանում իրականությանը: Չնայած, իմ լռելու իրավունքը կարող էի օգտագործել, բայց նման հարցերի նրբությունը հասկանալով` պատասխանում եմ:
- Ամեն դեպքում, այսօր Կոտայքի մարզպետարանը շրջապատվա՞ծ է ԲՀԿ-ականներով:
- Նման բան չկա եւ չի էլ կարող լինել, ինչ է նշանակում շրջապատված լինել:
- Այսինքն` աշխատակիցները մեծամասամբ ԲՀԿ-ականնե՞ր են, թե` ոչ:
- Նման խնդիր չկա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ