⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՙԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ՚ ՌԱԴԻՈԿԱՅԱՆԸ ԿԱՍԿԱԾՆԵՐԻ ԱՌԻԹ Է ՏԱԼԻՍ

Արխիվ 12-16

ՙԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ՚ ՌԱԴԻՈԿԱՅԱՆԸ ԿԱՍԿԱԾՆԵՐԻ ԱՌԻԹ Է ՏԱԼԻՍ

Մայիսի 25-ին ՙԴուրս մեր գրպանից՚ նախաձեռնությունն անցկացրեց նախազգուշացնող ավտոերթ-ակցիա, որի նպատակն էր բողոքել, որպեսզի վերացվեն կարմիր գծերը, հինգ անգամ նվազեցվեն տուգանքները, իսկ մինչ այդ դադարեցվեն բոլոր կարգի տուգանքները` մինչեւ նոր կարգի հաստատումը, ու գրանցված տուգանքների վրա եկած տույժերը հանվեն: Ուշագրավ էր այն, որ ավտոերթ-ակցիայից մեկ օր առաջ ՙԱզատություն՚ ռադիոկայանը գրել էր, թե  տաքսու վարորդները մտափոխվել են, իրենց խնդիրները ներկայացրել են ոստիկանությանը, հավատում են տրված խոստումներին ու ավտոերթի կարիք այլեւս չեն տեսնում: Սա շարքային ապատեղեկատվության դրսեւորո±ւմ էր, թե± դրանից կոռուպցիայի հոտ է գալիս, ՙԻրավունքը՚ պարզեց վերոնշյալ խնդիրներով մտահոգ ակտիվիստ, կինոռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻՑ.
- Ես միայն մի բան գիտեմ, որ մեր մոտից տղաներ զանգահարեցին` կարծելով, որ դա կարող է լրագրողական վրիպում լինի, բայց զանգահարելուց եւ նրանց էջի վրա գրելուց հետո, մինչեւ վերջ էլ այդ սուտ հայտարարությունը մնաց: Եվ դա, իհարկե, կասկածների առիթ է տալիս: Թե ինչ է, չեմ կարող ասել, որովհետեւ չգիտեմ: Ուղղակի, գեղեցիկ չէր, եւ սխալ քայլ էր, մանավանդ ՙԱզատություն՚ անունը կրող ռադիոկայանի համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ