⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Արխիվ 12-16

ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Միանգամայն հավանական է, որ Հռոմի պապի այցը Հայաստան կկայանա 2015 թ: Այս մասին գրում է Nouvelles d’Arménie-ին` վկայակոչելով ֆրանսիական կաթոլիկ թերթ La Croi –ին:

«90%-անոց վստահությամբ կարելի է ասել, որ եթե Աստված տա, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 2015 թ. կժամանի Էջմիածին Հայոց Ցեղասպանության 1,5 միլիոն նահատակների սրբացման կապակցությամբ»,- ասել է Տեր Շահե վարդապետ Անանյանը` նշելով, որ այցի մասին խոսվել է Հռոմում Ֆրանցիսկոս պապի եւ Գարեգին Բ կաթողիկոսի հանդիպման ժամանակ:

Ինչպես գրում է  JOURNAL LA CROIX-ը, Հայաստան Հռոմի պապի այցը մեծ սիմվոլիկ նշանակություն կունենա, քանի որ ընդգծվում է, որ Վատիկանը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը, ինչպես դա 2001 թ. արել է Հովհաննես Պողոս 2-րդը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ