Նռնակ են նետել ֆրանսիական դեսպանատուն
Արխիվ 16-20
Անհայտ անձիք նռնակ են նետել Հունաստանում ֆրանսիական դեսպանատան շենք: Եվ դա այն դեպքում, երբ դեսպանատունը տեղակայված է Աթենքի կենտրոնում, հունական ՆԳՆ-ի եւ Ազգային գվարդիայի զորամասերից մեկի հարեւանությամբ: Սակայն երկու անձիք, մոտոցիկլով անցնելով դեսպանատան մոտով, կարողացել են նռնակ նետել եւ արագորեն հեռանալ: Նռնակը պայթել է մուտքի մոտ: Թեթեւ վիրավորվել է մեկ ոստիկան:
Վարդինե Սարգսյան